Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2011

Անհնար էր նրան լսել ու չբոցավառվել. Մուրադ Մուրադյանի մասին

Անհնար էր նրան լսել ու չբոցավառվել. Մուրադ Մուրադյանի մասին

Տիկին Մնացականյան, Ձեր ամուսինը` Մուրադ Մուրադյանը ազատագրական շարժման հայտնի դեմքերից էր: Պատմեք, խնդրեմ, թե ինչպես եք ծանոթացել, ո՞վ էր Մուրադը ոչ միայն Ձեզ համար:

 

– 1988 թ.-ին Մուրադի հետ բժշկականի նախապատրաստական բաժնում էինք սովորում, թեպետ ինձանից 5 տարով մեծ էր: Երկուսս էլ մանկաբույժ էինք: Սկսվեց շարժումը: Մուրադը մինչև այդ էլ մասնակցել էր ազգային ազատագրական պայքարին, մանրակրկիտ ուսումնասիրել «ԱՍԱԼԱ»-ի գործունեությունը, եղել էր ՊԱԿ-ի հսկողության տակ: «Սովետական Հայաստան» թերթում կարդացի, թե իբր «ԱՍԱԼԱ»-ի` գաղտնի բանակի անդամ է եղել, ոչ թե «Սփյուռք» ամսագրի թղթակից, որին իրոք թղթակցում էր: Մինչև հիմա ինձ համար գաղտնիք է` արդյո՞ք այդպես էր: Մուրադի գրքույկը շրջափակման ժամանակ ընկնում է ազերիների ձեռքը և նրանք հայտարարում են աշխարհով մեկ, որ հայկական բանակի կազմում կռվում են «ԱՍԱԼԱ»-ի ներկայացուցիչները սփյուռքից: Այդ սյուժեն անգամ ռուսական «Вести» լրատվական ծրագրով ցուցադրեցին:

 

Ինչո՞վ էր Ձեզ գերել:

 

– Անհնար էր նրան լսել ու չբոցավառվել: Էությամբ առաջնորդ էր: Շատ բանիմաց էր, ամեն բանից տեղեկացված, մանրամասնորեն գիտեր աշխարհում տեղի ունեցած ազատագրական բոլոր շարժումների մասին: 

 

Շարժմանը ակտիվ մասնակցությունը ուսմանը չէ՞ր խանգարում:

 

– Իհարկե խանգարում էր, բայց նա իր բնույթով բժիշկ էր, նախքան ինստիտուտ ընդունվելը աշխատել էր Կիրովականի հիվանդանոցում որպես բուժակ:

 

Շատ արագ էր կողմնորոշվում մասնագիտական հարցերում: Երրորդ կուրսի ուսանող էր, պարանոցային 6-րդ ողնի վնասվածք ստացած իրենց ջոկատի ռազմիկին մասնագիտական այնպիսի օգնություն էր ցուցաբերել, որ Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պրոֆեսորը զարմացել էր: 

 

Տիկին Անժելա, տեղյա՞կ էիք Մուրադի կյանքի ռազմական ուղղվածությանը:

 

– «Նիկոլ Դուման» ջոկատում մոտ 80%-ը ուսանողներ էին, բոլորն էլ կռվող տղաներ, ոչ միայն բժշկական օգնություն էին ցուցաբերում, այլև մեկնում էին մարտական առաջադրանքներ կատարելու, մոտ մեկ ամսով, հետո իրար էին փոխարինում, գալիս էին քննություններ հանձնելու:

 

Ձեր մեղրամիսը, Ղարաբաղի և Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածները համընկել էին...

 

– Գրեթե չենք հանդիպել այնպես, ինչպես սովորաբար հանդիպում են սիրահարվածները: Մեկ տարի նշանված էինք, բայց Մուրադը միշտ մարտական գործողությունների էր մասնակցում:

 

Երևի չհասցրե՞ց գիտակցել, որ ամուսնացել է:

 

– 1990 թ.-ին ամուսնացանք, 1996 թ.-ին զոհվեց: Այդ կարճ ժամանակաշրջանն իրենով եմ ապրել: Այդպես է եղել: Երբևէ չեմ ասել.«Մի գնա»,երբևէ չեմ լացել հետևից: Գուցե դա էր օգնում, որ երբեք չվիրավորվեց:

 

Ե՞րբ ծնվեց Ձեր զավակը:

 

– Մեր ամուսնության օրը` 1991 թ.-ի օգոստոսի 11-ին: Երբ տղաս ծնվել էր, նրա չլվացած շապիկը տվեցի Մուրադին, որ սրտի մոտ պահի, գնդակ չկպչի: Մուրադը փոքրիկ նովելներ էր գրում, այդ մասին էլ է գրել: Մի անգամ թեժ կետում Վազգեն Սարգսյանը տեսել էր նրան Ռոբերտ Բյորնս կարդալիս, հիացել էր: Կանչել էր իր մոտ որպես «Բյորնս կարդացող տղա» (անունը չէր հիշել): Այդպես էլ կարգադրել էր, որ գտնեն, բերեն Մուրադին իր մոտ: Բուժվարչության պետի տեղակալ նշանակեց: Մեծ ծրագրեր ունեին զինբուժծառայության հետ կապված: Չհասցրեց... Ուղարկել էին Տավուշի մարզ հոսպիտալները ստուգելու: Մարտի 8-ն էր: Դիրքերում դեպք էր պատահել: Գնացել էին այնտեղ, հետ վերադարձին զրահամեքենան, որի մեջ Մուրադն ու կադրերի բաժնի վարիչն էին, ձորն էր ընկել:

 

Ինչպե՞ս հաղթահարեցիք Ձեր ողբերգությունը: Ասում են, աշխատանքն է փրկում:

 

– Ամուսնուս քույրերը, ընկերները ստիպեցին, որ աշխատանքի անցնեմ հոսպիտալում: Մեկ տարի հետո կարողացա ինձ տիրապետել և աշխատանքի անցա Երևանի կայազորային հոսպիտալում, որպես բժիշկ-ճառագայթաբան:

 

Մուրադ Մուրադյանը ծրագրում էր վերափոխել զինվորական բուժծառայությունը: Ինչպիսի՞ն է այդ ծառայության վիճակն այսօր: Փոփոխություններ կա՞ն:

 

– Փոփոխություններ շատ կան, կարևորը` բժիշկները շատ մեծ նվիրումով և շատ մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում: 

 

Անկախությունը ի՞նչ է Ձեզ համար:

 

– Երևի զարթոնք, հասկացել ենք ինչ է մեր Հայրենիքը, ինչ է մեր ազգը: Ավելի լավ ենք ճանաչել և´ մեր ակունքները, և´ արմատները: Դա իմ ապրածն է:

 

Ի՞նչ կմաղթեիք «Առողջապահություն» հանդեսին:

 

– Հուսով եմ, որ մոտ ապագայում կավելանա հանդեսի հրատարակման հաճախականությունը, որն ուրախություն կպատճառի իր ընթերցողներին:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը
«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

Սիրելի ընթերցո′ղ,

Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...

Իրադարձություններ Հայաստանում
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:

Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը

Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...

Պատմության էջերից
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է

Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...

Բժիշկներ
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

–  Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...

Պատմության էջերից
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

–  Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ