Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2011

Շնորհավորանքներ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյակին

Շնորհավորանքներ  «Առողջապահություն» հանդեսի 55-ամյակին

Տասնամյակներ շարունակ հանդեսն օգնել է հրապարակելու մեր` բժշկության ոլորտի աշխատողներիս գիտական աշխատանքները, նպաստել բժշկագիտական մտքի զարգացմանը, քարոզչական լայնածավալ աշխատանք տարել բնակչության շրջանում բժշկական գիտելիքների տարածման ուղղությամբ:

 

Մեր հանրապետության պարբերականների կյանքում հանդեսը բացառիկ երևույթ է, որին նա հասել է երբևէ չփոխելով իր անվանումն ու ուղղվածությունը: Ցանկանում եմ, որ հանդեսը հետագայում պահպանի իր կարգավիճակը, դառնա ավելի բովանդակալից և հետաքրքիր, ավելի մեծանա բաժանորդների թիվը:

Գայանե Ավագյան
ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության
մայրական և վերարտադրողական առողջության պահպանման  բաժնի պետ, բ.գ.դ
.

 

• • •

Այսօր, կեսդարյա հեռվից փորձում եմ վերհիշել իմ սիրելի «Առողջապահություն» հանդեսի անցած փառավոր ուղին, նրան կյանք պարգևող աշխատակազմի անդամներին, հատկապես խմբագիրներին: Բոլորին անձամբ ճանաչել եմ, առնչվել նրանց հետ, մասնակցել նրանց ստեղծագործական բեղուն գործունեությանը որպես թղթակից և խմբագրական խորհրդի անդամ: Առաջին կարևոր փաստը, որ կարող ենք արձանագրել, դա այն է, որ հանդեսը ցանկալի ու մատչելի է բնակչության բոլոր խավերի համար: Բժիշկը, բուժքույրը, սանիտարը, գյուղացին, բանվորը, մտավորականը, աղջիկը, կինը, տղամարդը, գիտնականը կարող են գտնել իրենց հետաքրքրող բոլոր հարցերի ճիշտ, գիտական պատասխանը: Բացի առողջապահական, գիտական, լուսավորչական հոդվածներից, այստեղ միշտ էլ պարզաբանվել են մարդու անատոմիային և ֆիզիոլոգիային, դեղաբանությանը, երկրամասային ախտաբանությանը և կոնկրետ հիվանդություններին վերաբերող բազմաթիվ բարդ ու խրթին հարցեր: Առաջին հիմնադիր խմբագիրը` Ռաֆայել Փարսադանյանը, բժիշկ պատմաբան էր, գիտնական, որը 1956 թ.-ից ղեկավարում էր հանդեսը: Այդ տարիներին խմբագրությունը տեղակայված էր բժշկական ինստիտուտում և գործի բերումով հաճախ էինք հանդիպում, խոսում, քննարկում հանդեսին, կյանքին վերաբերող տարբեր հարցեր: Բազմակողմանի զարգացած, բարեսիրտ անձնավորություն էր: Նիկոլայ Ավագյանը բժիշկ-փիլիսոփա էր, դոցենտ, որը հանդեսին տվեց որոշակի փիլիսոփայական ուղղվածություն: Ռոբերտ Մկրտչյանը պրոֆեսոր էր, կենսաֆիզիկոս, որին շատ լավ գիտեի, սովորել ենք միասին մի կուրսում: Դեռևս ուսանողական տարիներին աչքի էր ընկնում գիտելիքների ձեռքբերման բուռն ձգտումով: Կազմակերպչական մեծ հնարավորություններով, հումորով լի մի անձնավորություն, որը հանդեսին բերեց որոշակի թարմություն: Ամենաերկարակյաց խմբագիրը` Մարտունի Ավետիսի Մուրադյանը պրոֆեսոր է, համաճարակաբան, որը գրեթե երեք տասնամյակ անընդմեջ հմուտ ղեկավարեց խմբագրությունը: Այս տարիների ընթացքում որոշակիորեն ակտիվացավ հանդեսի գործունեությունը ոչ միայն գեղարվեստական գունավոր ձևավորմամբ, այլև գիտական մակարդակի, առողջապահության կազմակերպման, համաճարակաբանական խնդիրների խորը վերլուծություններով: Միայն այն փաստը, որ անլույս, անհույս տարիներին հանդեսը չդադարեցրեց իր գործունեությունը և պահպանեց կենսունակությունը, հանդիսանալով առողջապահության բնագավառի գիտական և հանրամատչելի միակ տպագիր օրգանը, խոսում է խմբագրի բազմակողմանի զարգացածության և կազմակերպչական մեծ հմտության մասին: Կարևորն այն է, որ հանդեսի աշխատակազմը և հատկապես խմբագիրները ժամանակի պահանջներին համապատասխան իրենց հետ բերեցին որոշակի նորություններ, թարմացնելով և հարստացնելով հանդեսը բժշկագիտության նորույթներով և առողջապահության գործի կազմակերպման նորագույն մեթոդներով:

 

 Ես միշտ էլ անհամբերությամբ եմ սպասել հանդեսի նոր համարին, անկախ նրանից, թե այդ համարում հոդված ունեցել եմ, թե ոչ: Աշխատել եմ գործուն մասնակցություն ունենալ յուրաքանչյուր համարի դժվարին երկունքին: Արտանց և ջերմորեն շնորհավորում եմ հոբելյանի առթիվ և ցանկանում կոլեկտիվին նորանոր հաջողություններ:

 Ջանիբեկ Գեվորգյան
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ պրոֆեսոր,
բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ

 

• • •

Ամբողջ հոգով շնորհավորում եմ հայ իրականության մեջ ամենաերկարակյաց բժշկական հանդեսի` «Առողջապահության» 55-ամյա հոբելյանը: Հանդեսի խմբագրակազմին, խմբագրական կոլեգիայի և խորհրդի անդամներին ցանկանում եմ քաջառողջություն և բեղմնավոր գրիչ:  Անհատապես շնորհավորում եմ նաև «Առողջապահության» նախկին խմբագիր, պրոֆեսոր Մարտունի Մուրադյանին, որը ողջ կյանքն անմնացորդ հանդեսին նվիրած լինելով, այսօր էլ շարունակում է աշխատել ու ստեղծագործել:

Հարություն Մինասյան
հոգեբույժ, «Առողջապահություն» հանդեսի  40 տարվա ընթերցող, թղթակից և հավաքորդ

 

• • •

 

ՀՀ անկախության 20-ամյակի և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյակի կապակցությամբ «Անձավաբուժություն» հանրապետական կենտրոնի կոլեկտիվի և «Բնաբուժություն» ընկերության անունից շնորհավորում եմ հանդեսի խմբագրակազմին, ցանկանում առողջություն և հաջողություններ:

 

Խմբագրական կոլեգիայի անձնվեր աշխատանքի և գլխավոր խմբագիրների կուռ կամքի շնորհիվ երկրի քաղաքական և տնտեսական աննախադեպ վերափոխումների տարիներին «Առողջապահություն» հանդեսը ոչ միայն պահպանեց իր բժշկական ազդարարի դերը, այլև դարձավ ավելի նշանակալի և պահանջված, ինչպես քաղաքացիների, այնպես էլ բժշկական հանրության համար: Ինտերնետի սարդոստայնում շարունակ գրվում է ամեն ինչի մասին: Այս պայմաններում, լինելով պաշտոնական լրատվամիջոց, «Առողջապահություն» հանդեսը մեր հանրապետությունում բժշկագիտության և գործնական բժշկության հրահանգավորողի պատասխանատվություն է կրում: 

 

Այսօր համակարգչային գերիշխանության պայմաններում, պաշտոնական հանդեսի էջերում տպված բժշկի գրավոր խոսքը հատուկ իմաստ է ձեռք բերում և հավատ ներշնչում բժշկության նկատմամբ, քանզի «Առողջապահություն» հանդեսում տպագրված էջը բժշկի համար ինքնահաստատման և ճանաչված լինելու արժեք ունի, որն իր գործընկերների շրջանում սեփական նվաճումները պաշտոնապես հրատարակելու հնարավորություն է տալիս: Վաղ թե ուշ ընթերցողը կգիտակցի, որ իր առողջական վիճակի և արդյունավետ բուժման հարցում առաջնահերթությունը պատկանում է «Առողջապահությանը», քանզի հենց մենք` բժիշկներս ենք «Առողջապահությունը», իսկ այն ամբողջացնում է հանրապետության բժշկական հասարակայնության սերուցքի խոսքը: Հանդեսը հանրապետության առաջատար բժիշկների գրավոր խոսքի հայելին է: Այս առումով այն մեծ պատասխանատվություն է կրում, իսկ ավելի մեծ պատասխանատվություն` հանրապետության բժիշկները, բժշկական կազմակերպություններն ու ասոցիացիաները:

 Անդրանիկ Ոսկանյան
«Անձավաբուժություն» հանրապետական կենտրոնի տնօրեն,
«Բնաբուժություն» ընկերության նախագահ, ՀՀ վաստակավոր բժիշկ

 

• • •

Բոլորիս կողմից սիրված «Առողջապահություն» հանդեսի հոբելյանի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ նրա աշխատակազմին, որում համատեղ առկա են բարձր արհեստավարժությունն ու մարդկային լավագույն գծերը: Աշխատակազմի յուրաքանչյուր անդամին բնորոշ է հարգանք ներշնչող արժանապատվությունը, և այն առանձնապես բնորոշ է Մարտունի Ավետիսի Մուրադյանին, ով ստեղծել է նման կոլեկտիվ: Խմբագրություն այցելելու անհրաժեշտությունը միշտ ուրախալի է մեզ` հեղինակներիս համար: Ցանկանում եմ, որ ձեր բոլորի կյանքում լինեն բազմաթիվ ուրախ օրեր և անփոփոխ հաջողություններ:

 Օվսաննա Սիմոնյան
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ  վերականգնողական բժշկության ամբիոնի դասախոս

 

• • •

Թերթերի և ամսագրերի կրպակից մեկը օրաթերթ է գնում, մյուսը` ամսագիր, երրորդը…

-«Առողջապահություն» հանդեսի հերթական համարը ստացե՞ լ եք:

 

Հարցնողը մոտ 50 տարեկան, հաճելի արտաքինով կին էր: 

Ինձ` հանդեսի աշխատակցիս, հետաքրքրեց հարցը: Մոտենալով նրան, ներկայացա:

 

- Անունս Ռուզան է: Դուք մի՞շտ եք կարդում «Առողջապահություն»:

 

- Գիտեք, տարիներ շարունակ այդ հանդեսի բաժանորդն ենք եղել: Հիշում եմ, փոստատարը պարբերաբար բերում էր տարբեր թերթեր և «Առողջապահություն»: Մայրս հրուշակագործ էր, առողջապահության հետ կապ չուներ, բայց միշտ սպասում ու հաճույքով էր կարդում ձեր հանդեսը: Այդ սովորությունը փոխանցվել է ինձ և ես բոլոր համարները գնում եմ հենց այս կրպակից: Վաճառողուհին գիտի, և եթե անգամ ուշացումով եմ մոտենում, նա ինձ համար պահում է յուրաքանչյուր համարից:

 

- Ի՞նչն է Ձեզ հետաքրքրում մեր հանդեսում:

 

- Ես կարդում եմ գրեթե բոլոր` անգամ գիտական հոդվածները, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է հանրամատչելի բաժինը:«Ճանաչիր քո օրգանիզմը» խորագրի տակ տպագրվող հոդվածները շատ կարևոր են, իմանալու համար, թե որ օրգանն ինչ ֆունկցիա է կատարում և այլն: Ամեն համարից իմանում եմ, թե' դեղաբույսի, թե' սննդակարգի, թե' որևէ սեզոնային մրգի կամ բանջարեղենի բաղադրության, օգտակարության, օգտագործման ձևի մասին:

 

- Գիտե՞ք, որ այս տարին հոբելյանական է:

 

- Այո, այս տարի Հայաստանի անկախության 20-ամյակն է, իսկ վերջին համարից իմացա նաև, որ «Առողջապահության» 55-ամյակն է: Մեր ժողովուրդը դժվարությամբ է ձեռք բերել անկախությունը: Ես մասնագիտությամբ պարուսույց եմ և այս բնագավառում նույնպես անկախությունը բերել է իր բարեփոխումները:

 

- Ի՞նչ կմաղթեիք «Առողջապահությանը» 55-ամյակի առթիվ:

 

- Ցանկանում եմ, որ միշտ գոյատևի հանդեսը և նրա կարգախոսը «Մեր շահը` ձեր առողջությունն է» իրոք ծառայի ժողովրդին: Տարեցտարի հանդեսը փոխվում է, նոր տեսք ստանում, գեղեցկանում, ավելի հետաքրքիր է դառնում:

 

Աշխատակազմին հայտնում եմ շնորհակալություն կատարվող աշխատանքի համար և ցանկանում եմ խաղաղություն նրանց օջախներում:

Սուսաննա Մովսիսյանի հետ զրուցեց մեր թղթակից Ռուզան Դոխիկյանը

 

• • •

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անբաժան բարեկամ, հանրապետության բժշկագիտության ավագ պարբերական «Առողջապահություն» հանդեսի 55-ամյակը նշանավոր իրադարձություն է: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս ծանրակշիռ և հեղինակավոր հանդեսի ժամանակակիցը և խմբագրական խորհրդի անդամը: Մասնագիտական իմ առաջին քայլերը ես սկսել եմ հենց այստեղից: Իմ դասախոսները, մեր բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ամբիոնների վարիչները եղել են և շարունակում են մնալ հանդեսի մշտական հեղինակները:

 

Շնորհավոր հոբելյանդ, սիրելի «Առողջապահություն»: Մաղթում եմ աննկուն կամք, բեղուն աշխատանք, հետագա նվաճումներ և, իհարկե, հավատարիմ ընթերցողներ:

Վրեժ Շահրամանյան 
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը
«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

Սիրելի ընթերցո′ղ,

Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...

Իրադարձություններ Հայաստանում
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:

Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը

Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...

Պատմության էջերից
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է

Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...

Բժիշկներ
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

–  Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...

Պատմության էջերից
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

–  Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ