Դեպքեր, բացահայտումներ
Գիտնականը տեսել է, թե ինչ էր կատարվում հոգու հետ մահից հետո
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Լանցան հայտարարել է, որ, ըստ բիոցենտրիզմի կենսաբանական կենտրոնամետության տեսության, մահը պատրանք է, որը ստեղծում է մեր գիտակցությունը:
Նա պնդում է, որ մահից հետո մարդը տեղափոխվում է զուգահեռ աշխարհ:
Հետազոտողն ասում է, որ մարդկային կյանքը նման է բազմամյա բույսի, որ միշտ ետ է գալիս, որպեսզի բազմաբնույթ տիեզերքում կրկին ծաղկի: Այն ամենն, ինչ մենք տեսնում ենք, ըստ գիտնականի, գոյություն ունի մեր գիտակցության շնորհիվ: Ռոբերտ Լանցան ընդգծել է, որ մարդիկ հավատում են մահվանը, քանի որ նրանց այդպես են ուսուցանում կամ էլ այն պատճառով, որ գիտակցությունը կյանքն ասոցացնում է ներքին օրգանների գործունեության հետ: Լանցան կարծում է, որ մահը կյանքի բացարձակ ավարտը չէ, այլ անցում է դեպի զուգահեռ աշխարհ:
Ֆիզիկայում վաղուց կա մի տեսություն` իրավիճակների եւ մարդկանց տարբեր տատանումներով անսահման թվով տիեզերքների մասին: Այն ամենն, ինչը կարող է տեղի ունենալ, արդեն ինչ-որ տեղ տեղի է ունենում, եւ հետեւաբար մահն, ըստ էության, չի կարող գոյություն ունենալ:
Ռոբերտ Լանցայի կենսաբանական կենտրոնամետության հետազոտությունը կենսաբանությունն ու քվանտային ֆիզիկան է, անմահության եւ գիտակցության գերակայությունը:
Ռոբերտ Լանցայի բիոցենտրիզմի նոր գիտական տեսությունը տարբերվում է դասական բիոցենտրիզմից նրանով, որ առաջատար դիրքում է գտնվում ո՛չ միայն բնության շահը, այլ ամբողջ տիեզերքի, եւ այս ամբողջ համակարգը ղեկավարում է մարդը: Բայց նա ղեկավարում է ոչ թե սովորական մարդակենտրոն իմաստով, երբ մարդն ազատ է տնօրինել բնական ռեսուրսներն՝ ինչպես իր մտքով կանցնի, այլ ավելի շատ փիլիսոփայորեն, երբ մարդն ապրում է ներդաշնակության մեջ շրջակա միջավայրի հետ եւ ստեղծում է աշխարհ միայն մտքի ուժով:
Քվանտային ֆիզիկայում հիմնավորվում է, որ բացարձակ անհնար է կանխատեսել որոշակի իրադարձություններ: Փոխարենը, զարգացման հնարավոր ուղիների մի լայն շրջանակ կա` դրանց իրականացման հավանականության տարբեր աստիճաններով: «Շատ աշխարհների» (Multiverse) գոյության տեսանկյունից կարելի է պնդել, որ նմանատիպ հնարավոր իրադարձություններից յուրաքանչյուրը համապատասխանում է մի իրադարձության, որը տեղի է ունենում այլ տիեզերքում:
Ավաղ, վաղ թե ուշ մարդու մարմինը մահանում է: Սակայն հնարավոր է, որ ինքնագիտակցությունը պահպանվում է դեռ որոշ ժամանակ` էլեկտրական ազդակների ձեւով, որոնք նեյրոններից անցնում են գլխուղեղի կեղեւին: Ըստ Ռոբերտ Լանցայի` այս զգացումը չի անհետանում մահից հետո: Այս պնդումը նա հիմնավորում է՝ ելնելով էներգիայի պահպանման օրենքից, որն ասում է, որ էներգիան երբեք չի անհետանում, այն չի կարող ստեղծվել կամ ոչնչանալ: Պրոֆեսորը ենթադրում է, որ այդ էներգիան կարող է «հոսել» մի աշխարհից դեպի մյուսը:
Լանցան դիտարկում է գիտափորձը, որը հրապարակվել է Science ամսագրում: Այդ փորձը ցույց է տալիս, որ գիտնականները կարող են ազդել միկրոմասնիկների վարքագծի վրա: Մասնիկները «պետք է որոշեին», թե ինչպես իրենց պահեն, երբ նրանց վրա լուսաբաժանարարն էր հարվածում: Գիտնականները հերթափոխով միացնում էին լուսաբաժանարարները եւ կռահում ո՛չ միայն ֆոտոնների վարքագիծն, այլեւ ազդում այդ մասնիկների «որոշման» վրա: Ստացվում է, որ դիտորդն ինքն է կանխորոշել ֆոտոնի հետագա ռեակցիան: Հետեւաբար, ֆոտոնը միեւնույն ժամանակ եղել է երկու տարբեր վայրերում:
Ինչու՞ են դիտարկումները փոխում այն, ինչը տեղի է ունենում: «Քանզի իրականությունը մի գործընթաց է, որը պահանջում է մեր գիտակցության մասնակցությունը»:
«Այսպիսով, անկախ ընտրությունից՝ դուք միաժամանակ ե՛ւ դիտորդ եք, ե՛ւ այն մեկն, ով արտադրում է այդ գործողությունը: Այս փորձի եւ առօրյա կյանքի կապը դուրս է գալիս մեր սովորական դասական պատկերացումների շրջանակից` տարածության եւ ժամանակի վերաբերյալ»,- հայտարարում են բիոցենտրիզմի կողմնակիցները:
«Տարածությունը եւ ժամանակն ընդամենը գործիքներ են` վերացական ու կոնկրետ բաները չափելու համար: Եթե դա այդպես է, ապա մահը եւս գոյություն չունի անժամկետ պարփակված աշխարհում»,- վստահեցնում է Ռոբերտ Լանցան:
Այլ կերպ ասած, ոչինչ չի կարող գոյություն ունենալ առանց գիտակցության. մեր միտքն օգտագործում է բոլոր ռեսուրսները` տարածությունն ու ժամանակը մեկ գիտակցված հոսքի մեջ միավորելու համար:
Այսպիսով, ըստ Ռոբերտ Լանցայի` ֆիզիկական կյանքը պատահականություն չէ, այլ նախասահմանված է: Եվ նույնիսկ մահից հետո գիտակցությունը մշտապես ներկայում կլինի` հավասարակշռված անսահման անցյալի եւ անորոշ ապագայի միջեւ, իրենից ներկայացնելով ժամանակի եզրին իրողությունների միջեւ շարժում` նոր արկածներով, հին ու նոր ընկերների հանդիպումներով:
Կարդացեք նաև
Երբեմն տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ ինչ որ մեկը հարություն է առել, այնինչ բժիշկներն արդեն արձանագրել էին նրա մահը...
- Էլիաս Հոուվ: Կարի մեքենայի ստեղծողի վրա երազում հարձակվել ու գերի է վերցրել վայրի մարդկանց ամբոխը: Էլիասն ուշադրություն էր դարձրել, որ այդ մարդկանց նիզակները եզրերին ասեղի անցք ունեն: Նա օգտագործեց այս գաղափարը...
Որոշ գիտական բացահայտումներ կարող են լրջորեն ազդել առողջապահության ընդհանուր ոլորտի եւ, մասնավորապես, մեր առողջության...
75-ամյա գերմանացի գիտնական Կլաուս Սամեսը ինքն իրեն կրիոկոնսերվացիայի կենթարկի, ինչը օրգանիզմի կենսաբանական գործառույթների սառեցում է ենթադրում...
Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...
Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն