Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006
Երևան քաղաքում բնակչության շտապ բժշկական օգնության (ՇԲՕ) դիմելիության բնութագիրն ըստ նոզոլոգիական խմբերի 2004թ. ընթացքում և կանչի ելքի վերլուծությունր 2001-2004թթ. ժամանակահատվածում
Վերջին տարիներին Երևան քաղաքում դիտվում է բնակչության ՇԲՕ դիմելիության աճ: Բնակչության բարձր պահանջարկի պատճառներից մեկը հանդիսանում է առաջնային բժշկասանիտարական օգնության օղակներում կանխարգելիչ ուղղության թուլացումը, ինչպես նաև հիվանդությունների քրոնիզացումը:
Նոզոլոգիական խմբերով կանչերի վերլուծությունն ըստ սեզոնների (աղյուսակ 1) ցույց է տալիս, որ.
-
սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերի թվում վիճակագրորեն հավաստի տատանումներ չեն եղել,
-
նյարդային հիվանդությունների հետ կապված կանչերի թիվն ավելացել է աշնանն ու ձմռանը,
-
շնչառական օրգանների հիվանդությունների հետ կապված կանչերի թիվն աշնանն ու ձմռանը վիճակագրորեն հավաստի ավելացել է,
-
վարակիչ հիվանդությունների աճ արձանագրվում է ձմռանը,
-
վնասվածքների թվի վիճակագրորեն հավաստի կտրուկ աճ դիտվում է ձմռանը,
-
մանկաբարձական-գինեկոլոգիական
Կանչի ելքի արդյունքների վերլուծությունը 2001-2004թթ. ժամանակահատվածում ըստ նոզոլոգիական խմբերի (աղյուսակ 2) թույլ է տալիս կատարելու մի շարք եզրահանգումներ.
-
սրտանոթային հիվանդություններից կանչերի մոտ կեսը սահմանափակվել է տեղում կատարված միջոցառումներով: Ըստ որում, հիվանդների մի մասը կարիք է ունեցել զուտ ընտանեկան
-
(պոլիկլինիկական) բժշկի միջամտության (օրինակ`ԷՍԳ),
-
նյարդային հիվանդություններից կանչերի մոտ կեսի դեպքում հիվանդներին տեղափոխել են հիվանդանոց ուղեղի արյան շրջանառության քրոնիկական սրացումների պատճառով,
-
շնչառական հիվանդություններից կանչերի ելքի կեսից ավելին ավարտվել է տեղում կատարված միջոցառումներով: Հիվանդների մի մասն ունեցել է քրոնիկական հիվանդությունների սրացում (բրոնխային ասթմա, քրոնիկական բրոնխիտ),
-
վիրաբուժական դեպքերի մեծ մասի վիճակը (70%) մնացել է անփոփոխ կամ տեղափոխվել է հիվանդանոց,
-
վարակիչ հիվանդությունների մի մասի կանչերն ավարտվել են հիվանդանոց տեղափոխմամբ,
-
վնասվածքների դեպքերի մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոց, մանկաբարձական-գինեկոլոգիական դեպքերի բացարձակ մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոց:
Համաճարակաբանական տեսություն
Սույն բաժնում հրատարակվում են դեկտեմբեր ամսվա ընթացքում տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցած համաճարակների, բռնկումների, թունավորումների մասին տեղեկություն և այլ նյութեր, որոնք կարող են հետաքրքիր և օգտակար լինել բուժաշխատողների և առողջապահության կազմակերպիչների համար: Նյութերի պատրաստման ընթացքում օգտագործվել են տեղեկատվություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Եվրասիա հիմնադրամի պաշտոնական ինտերնետային հասցեներից և այլ պաշտոնական
աղբյուրներից:
Մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ՀՀ ԱՆ ԱԱԻ Առողջապահության վերլուծական-տեղեկատվական հանրապետական կենտրոնից` դիմելով սույն բաժնի պատրաստման պատասխանատու Լ.Նիազյանին [email protected]; [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներով:
Բոտոիլիզմի բռնկում Ղրղզստանում
2005թ. դեկտեմբերի 15-ին Օշ տարածաշրջանի Ջափալակ գյուղում 5 հոգու մոտ արձանագրվել է բոտուլինային թունավորում, որից 3-ը 10, 11 և 12 տարեկան երեխաներ էին: Թունավորման աղբյուր է հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենի աղցանը: 2005թ. դեկտեմբերի 2-ին Օշ տարածաշրջանի Կարասույ համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք, որից մեկի, 2 տարեկան երեխայի մոտ, մահացու ելքով: Թունավորման պատճառ նույնպես հանդիսացել է տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենի աղցանը:
Դիզենտերիայի բռնկում ռյազանի տարածաշրջանում
Ռուսաստանի Ռյազան տարածաշրջանի Կասիմով քաղաքում 300 բնակիչներ հոսպիտալացվել են սուր աղիքային վարակով: Դեկտեմբերի 12-ի պաշտոնական տվյալներով դիզենտերիան հաստատվել է 97-ի մոտ :
Դիզենտերիայի բռնկումն արձանագրվել է քաղաքի մի շարք համայնքներում: Քաղաքի մի քանի վաճառակետերից կատարվել է սննդամթերքի նմուշառում` լաբորատոր հետազոտման նպատակով:
Տրիխինելոզի բռնկում ռուսաստանի ալթայ տարածաշրջանում
2005թ. դեկտեմբերի 7-ի դրությամբ Ալթայի տարածաշրջանում արձանագրվել է 46 տրիխինելոզի դեպք, մինչդեռ 2004-ի ընթացքում դեպքերի թիվը 33 էր: Հիվանդության հիմնական պատճառ է հանդիսանում խոզի և շան միսը, որոնք անցնելով ոչ բավարար ջերմային մշակման օգտագործվել են նրբերշիկի և շիշ քաբաբի պատրաստման համար:
Տրիխինելոզը լայն տարածում ունի Ռուսաստանում: Արձանագրված բոլոր բռնկումների հիմնապատճառ է հանդիսացել խոզի և շան միսը, որոնք օգտագործվել են սննդի մեջ: Հիվանդության կանխարգելումը հնարավոր է միայն բնակչության կրթման միջոցով:
Իերսինիոզի բռնկում նովգորոդի տարածաշրջանի պոբերեժյե համայնքում
Դեկտեմբերի 14-ի տվյալներով Նովգորոդի տարածաշրջանի Պոբերեժյե համայնքում արձանագրվել է իերսինիոզի բռնկում մանկապարտեզում: Այս տարածքի Ռուսաստանյան առողջության պաշտպանման գործակալության (Ռոսպոտրեբնադզոր) տարածքային կառավարման ղեկավարի տվյալներով վարակը վերջին 2 օրվա ընթացքում հայտնաբերվել է 24 երեխայի մոտ:
Տարածքային ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներով հիվանդության ախտանիշներն առաջին ախտահարված երեխաների մոտ նմանատիպ էին քութեշին` ջերմության կտրուկ բարձրացում, ցան, ցավեր որովայնի շրջանում:
Այս տարածքում իերսինիոզի եզակի դեպքեր արձանագրվել են նաև նախկինում, սակայն, նման բռնկում երբևէ չի արձանագրվել:
Վարակի աղբյուր է հանդիսանում, հավանաբար, բանջարեղենը, քանի որ մանկապարտեզի ամենօրյա մենյուի մեջ ներառված էր բանջարեղենի աղցան:
Ներկայումս Ռոսպոտրեբնադզորը քննություն է սահմանել աղցանի պատրաստման եղանակի և պայմանների նկատմամբ:
Հեմոռագիկ տենդի բռնկում Ղազախստանում
2005թ. դեկտեմբերի 14-ի դրությամբ Ղազախստանի արևելյան տարածաշրջանի 50 բնակիչների մոտ հաստատվել է հեմոռագիկ տենդի ախտորոշումը:
Այս տարածաշրջանում առաջին անգամ հեմոռագիկ տենդի բնական օջախ է արձանագրվել երկու տարի առաջ, երբ ախտահարվել էր 27 հոգի: 2005թ-ի ընթացքում հիվանդության դեպքեր սկցեցին արձանագրվել օգոստոս ամսից, երբ սկսվեց ստեղծվել նպաստավոր պայմաններ առնետների բազմացման համար: Տարածքային ադմինիստրացիան մոտ 200 000 ԱՄՆ դոլար է հատկացրել կրծողների դեմ պայքարի և այլ կանխարգելիչ միջոցառումների նպատակով: Ռուսաստանի Օրենբուրգի տարածաշրջանը Արևելյան Ղազախստանին հարակից շրջան է և հարկ է նշել, որ այստեղ նույնպես արձանագրվել է հեմոռագիկ տենդի դեպքերի զգալի աճ: Միայն նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է 758 կասկածելի դեպք:
Հարց ու պատասխան
- Ներկայումս գոյություն ունի արդյո՞ք պատվաստանյութ թռչնագրիպի դեմ:
- Թռչնագրիպի պատվաստանյութին վերաբերող հարցով Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Վ.Դավիդյանցը կապվեց Սանկտ Պետերբուրգի «Գրիպ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Օ.Կիսելյովի հետ, որի տվյալներով թռչնագրիպի պատվաստանյութը ներկայումս գտնվում է փորձարկման վերջին փուլում և վերջինիս լայնածավալ արտադրությունը կանխատեսվում է սկսել 2006թ -ից:
- Ի՞նչ պատվաստումներ են անհրաժեշտ ստանալ արտերկրներ մեկնելու ժամանակ:
- Ներկայում համաձայն Պատվաստման միջազգային սերտիֆիկատի պահանջվում է միայն դեղին տենդի դեմ պատվաստում, եթե մուտք եք գործում այս վարակի նկատմամբ էնդեմիկ տարածաշրջան: Սակայն, մի շարք երկրներ պահանջում են նաև այլ վարակների նկատմամբ պատվաստումներ: Որոշ երկրներ պահանջում են պատվաստման սերտիֆիկատ էնդեմիկ երկրներից վերադարձող անձանցից:
- Միջազգային կանոններում զբոսաշրջիկների համար այլ պատվաստումների մասին տեղեկատվության բացակայությունը հերքում է արդյոք վերջիններիս ստանալու նպատակահարմարությունը:
- Ոչ, դա այդպես չէ: Տարբեր երկրներին բնորոշ է առանձին վարակների նկատմամբ էնդեմիկության և սննդի, կոմունալ, շրջակա միջավայրի հիգիենայի տարբեր մակարդակներ: Այդ իսկ պատճառով մարդկանց դիմադրողականությունը կառավարելի վարակների նկատմամբ պետք է գնահատել որպես գերազանցապես բնակավայրից կախված կարգավիճակ: Այդուհանդերձ, ճանապարհորդելով տարբեր երկրներով, մարդիկ կարող են ենթարկվել այս կամ այլ վարակի վտանգի:
- Ո՞ր կառավարելի վարակների նկատմամբ է անհրաժեշտ ավելի ուշադիր լինել արտերկրներ մեկնելու ժամանակ:
- Բացի դեղին դենդից, աղիքային վարակներից առաջնահերթ են համարվում վիրուսային հեպատիտ A-ն և որովայնային տիֆը, որոնք էնդեմիկ են մի շարք երկրներում, առավելապես` զարգացող: Այն զբոսաշրջիկների համար, որոնք նպատակ ունեն այցելելու զարգացող երկրների հանգստյան վայրեր, հեպատիտ Aի դեմ պատվաստումը պետք է լինի կանոն, իսկ նրանց համար, ովքեր կարող են հայտնվել ավելի ցածր քաղաքակիրթ պայմաններում, խորհուրդ է տրվում նաև պատվաստում որովայնային տիֆի դեմ: Հարկ է նշել, որ պոլիոմիելիտը դեռևս չի վերացվել Աֆրիկայում, և այդ իսկ պատճառով մեծահասակ զբոսաշրջիկներին մեկ դոզայով պատվաստումը կլինի խելամիտ կանխարգելիչ միջոց: Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայում էնդեմիկ է նաև մենինգոկոկկային վարակը:
- Ինչպե՞ս է խոլերայի դեմ պատվաստման իրավիճակը:
- Խոլերայի դեմ պատվաստումը պարենտերալ պատվաստանյութով դուրս է հանվել պրակտիկայից` համարվելով ոչ արդյունավետ: Սակայն, խոլերան դեռևս հեռու է վերացումից, որի պատճառով էլ էնդեմիկ տարածաշրջաններ այցելելու դեպքում զբոսաշրջիկների պաշտպանությունը ցանկալի է: Ներկայումս առկա է խոլերայի օրալ պատվաստանյութ, որից չօգտվելը խելամիտ չէ:
- Ի՞նչ պատվաստումներ են անհրաժեշտ արտասահման գնացող երեխաներին:
- Արտասահման գնացող երեխաները պետք է ստացած լինեն բոլոր պատվաստումները համաձայն Պատվաստման ազգային օրացույցի, ինչը կպաշտպանի նրանց մանկական վարակներից, որոնք կարող են ակտիվ լինել այցելած տարածաշրջանում: Մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում ցանկալի է, որ պատվաստումները ավարտված լինեն, անգամ եթե անհրաժեշտ լինի նրանց պատվաստվել արագացված սխեմայով` հեպատիտ B- ն` 3 ներարկում 1 ամիս ընդմիջումով, հետագայում առաջին ներարկումից12 ամիս անց ներարկել 4-րդ դոզան, ԱԿԴՓ-ի դեպքում 3 դոզա 1 ամիս ընդմիջումով և ռեվակցինացիա 6 ամիս անց, ապակտիվացված պոլիոմիելիտային պատվաստանյութով 3 ներարկում 1 ամիս ընդմիջումով: Մինչև մեկ տարեկան երեխայի դեպքում անհրաժեշտ է ներարկել կարմրուկի առաջին դոզան (6 ամսական հասակից, հետագայում լրացուցիչ երկու դոզաների ներարկմամբ մեկ տարեկանից հետո), իսկ մեկ տարեկանից մեծ երեխաների դեպքում, որոնք ստացել են պատվաստանյութի առաջին դոզան, ներարկել 2-րդ դոզան: Գրիպի պատվաստանյութը կարելի է ներարկել 6 ամսական հասակից, հեպատիտ A-ն` 1 տարեկանից:
Արտերկրներ մեկնելու դեպքում անհրաժեշտ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոն:
Կարդացեք նաև
Մինչև այժմ բերված նյութերը հնարավորություն են տալիս գաղափար կազմել Քաշաթաղի տարածաշրջանում բնակչության առողջության, ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման...
Վերջին 10-ամյակում եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական և սոցիալական ակնառու փոփոխություններ: Մի շարք երկրներում անկայուն տնտեսական իրավիճակը շարունակում է խորանալ շրջակա միջավայրի տասնամյակներ ձգվող բնափոխումներով...
Այս մեթոդական ձեռնարկը ներկայացնում է սրտաբանների, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, հիպերթենզիայի Եվրոպական միությունների, շաքարային դիաբետի, ընտանեկան բժշկության...
Բովանդակություն
Ներածություն Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառները:4
Գլուխ 1
Կանխարգելում: 7...
Բժշկագիտության զարգացումը և նվաճումները պայմանավորված են ոչ միայն հիվանդությունների պատճառագիտության և ախտածագման մասին գիտելիքների կուտակմամբ, վերջիններիս ախտորոշման...
Այս աշխատությունը մշակվել է «Հանրային առողջության հայկական միավորում» հասարակական կազմակերպության հետազոտական խմբի կողմից` «Հասարակական առողջապահության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ...
Մաս I. Տվյալների ներկայացում Ուսումնական ձեռնարկ
Բովանդակություն
Պայմանական նշանների ցուցակ.................................................. ...
Բնակչության տարբեր խմբերի շրջանում 2002թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացվել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Նմանատիպ հետազոտություններ անցկացվել են նաև 2005թ.-ին...
Նախաբան
2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...
Նախաբան
Մալարիան շարունակում է խոչընդոտել աշխարհի զարգացող շատ երկրների առողջապահության զարգացմանը: Մոլորակի բնակչության ավելի քան 2 միլիարդը...
Նախաբան
2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...
Բովանդակություն
Հապավումներ ……………………………………………………........... 3
Ներածություն ………………………………………………………........ 4
1 Կենսաբանական հետազոտություններ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ … 5
1.1 Ընտրանքային խմբերը …………………………………………........... 5 ...
Բնակչության ծերացումը մեր ժամանակի առավել երկարատև հեղափոխական գործընթաց է։ Նախկինում երբևէ այդքան շատ մարդ այսքան երկար չի ապրել (United Nations Center for Development and Humanitarian Affairs, 1991)։ Արդեն 1992թ. Շվեցիայի բնակչության 18% և Ճապոնիայի և ԱՄՆ-ի բնակչության 13% կազմում էին 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ։ Ֆրանսիայում մեծահասակները կազմում են 14%։ Բնակչության ծերացումը, որը նախկինում դիտվում էր որպես արդյունաբերական զարգացած երկրներին բնորոշ պատահական միտում, ներկայումս ընդունում են որպես գլոբալ երևույթ...
Թռչնի գրիպը (avian influenza) – սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է` մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն