Առողջապահության լրատու 3.2010
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել: Շպիտցներ գեղեցկություն և կամքի ուժ
Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են և իրենց ողջ կյանքում սովորում են, կատարելագործվում են: Տաքարյուն ու համարձակ Խոյերը պատրաստ են սարեր շուռ տալ, որպեսզի առաջնորդ դառնան, պաշտպանեն թույլերին ու գտնեն իրենց իսկական սերը: Խոյերին շատ դժվար է ստիպել ապրել բոլորի համար ընդհանուր կանոններով: Նրանց մոտ շատ սուր է արդարության զգացումը և հանուն արդար գործի նրանք պատրաստ են ձեռնոց նետել ողջ աշխարհին: Խոյերի համար ոսկե միջին գոյություն չունի` ամեն ինչ կամ ոչինչ. երրորդ տարբերակը չկա:
Տիպիկ Խոյը դա…
-
ակտիվությունն է, հայտնագործությունների ծարավը, ազնվությունը, համարձակությունը, լավատեսությունը
-
վառ անհատականությունը, կամքի ուժ,
-
մարտահրավեր նետելու պատրաստակամությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ:
Խորհրդանշանը` ոչխարի գլուխն է, որը վկայում է հզորության, մարտական բնավորության, համառության մասին: Խոյը կենդանակերպի համաստեղության առաջին նշանն է և բացում է աստղաբանական տարին: Դա հաշվարկն սկսելու կետն է, վերածնունդը, հնից հրաժարվելը, անընդհատ դեպի առաջ շարժվելը:
Աստղային երկնքի քարտեզը
Խոյի համաստեղությունը հայտնի էր դեռ հին արաբներին, նրանք էլ համաստեղության աստղերին անուներ են տվել: Գլխավոր և ամենանշանավոր աստղերը Գամալն ու Շերաթանն են: Եգիպտոսում համաստեղությունը կապում էին Ամոն Աստծու կերպարի հետ, որին պատկերել էին եղջյուրների մեջտեղում արև ունեցող խոյի կերպարանքով: Ավելի ուշ նրան անվանել են Ամոն-Ռա և նրան հայտարարել եգիպտական բոլոր աստվածների գլխավորը, երկրայինների երկնային պահապանը:
Զգացմունքները
Խոյերն անկախատեսելի անձնավորություններ են: Նրանց համար կյանքն առաջընթաց է, սովորական սահմաններից մշտապես դուրս գալու ձգտում: Նրանք երբեք մարդկանց չեն ստիպում սպասել, ընդհակառակը, ինքն է հաճախ իրադարձությունների ընթացքն արագացնում: Խոյերի համար ամենատհաճը երեսպաշտությունն է, ատելությունը կամ սերը թաքցնելու անհրաժեշտությունը, դրա համար էլ նրանց շատ դժվար է ուրիշի ենթակայության տակ աշխատելը:
Դիմանկարի ուրվագիծը
Դրական գծերը` արդարամտություն, հմայք, վեհանձնություն, վճռականություն, էնտուզիազմ, ինքնավստահություն, հանդարտություն:
Բացասական գծերը. հիվանդագին ինքնասիրություն, առանց հանգամանքներն հաշվի առնելու տաքարյունություն, փառասիրություն, գոռոզություն:
Գործողությունները
Խոյերի փոխհարաբերություններում մշտապես առկա է դիլեման` մրցակցել, թե ուժերը համախմբել: Նրանք կարող են իրենց հավակնությունները զսպել և միանալ միայն այն դեպքում, եթե գործընկերն ուժեղ է, մտավորապես զարգացած: Հակառակ դեպքում, նրանք ղեկն իրենց ձեռքն են վերցնում և իրենք են առաջնորդում:
Առողջությունը
Խիստ անհրաժեշտ է պահպանել չափավորությունը, նյարդերը թուլացնել, խաղաղվել, հանգստանալ: Այդպիսի գերլարված վիճակը շատ վտանգավոր է առողջության համար: Այդ պատճառով էլ Խոյերը պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնեն իրենց աշխատանքի և հանգստի ռեժիմին ու կարգավորեն այն: Իսկ աշխատասեր Խոյերի համար դա շատ դժվար է, բայց` անհրաժեշտ:
Սերն ու ընտանիքը
Այս նշանի ներկայացուցիչների համար սերը կարծես գործընթաց լինի, որի օգնությամբ նրանք կարծես ձգտում են հերթական հաղթանակին հասնել: Սիրահարված Խոյը պատրաստ է պաշտպանել իր կեսին մինչև վերջին շունչը և, ի պատասխան, պահանջում է միայն իրեն սիրել ու երբեք չքննադատել:
Հարազատների գործերը ևս անուշադրության չի մատնում: Սակայն մի պահ կլինի, երբ նա կանգ կառնի ու կմտածի, շարունակել կենցաղային հարցերով զբաղվել, թե հարկ է արդեն կենտրոնանալ աշխատանքի, կարիերայի վրա:
Բնածին լավատեսությունը կօգնի սիրելիների, ընտանիքի անդամների հետ հարաբերությունները կարգավորել, խնդիրները հարթել, և հստակ կուրվագծվի հետագա կյանքի ուղին:
Աշխատանքն ու ֆինանսական հարցերը
Ընդհանուր առմամբ բարենպաստ իրավիճակ է, չնայած Խոյերն ավելին են ուզում: Հնարավոր է հին խնդիրներն իրենց մասին հիշեցնեն ու լուծում պահանջեն: Անհրաժեշտություն կառաջանա նաև փոխել պլաններն ու նպատակները: Դրա փոխարեն Խոյերի առջև նոր հորիզոններ կբացվեն:
Հաջողությունը
Չնայած տաքարյուն բնավորությանը, Խոյերը կկարողանան խուսափել խոշոր վեճերից ու կոնֆլիկտներից: Գործընկերների ու ընկերների հետ հարաբերությունները հավասարակշռված ու վստահելի կլինեն: Եթե ճիշտ հաշվարկեք ձեր ուժերն ու ֆինանսները, ձեզ ներկայացված առաջարկները, ձեր նպատակները կիրականան, բայց ոչ այնպես, ինչպես դուք նախօրոք պլանավորել էիք: Հնարավոր է, որ այդ հարցում ձեզ կօգնեն հին ընկերը կամ մոտ բարեկամը: Իսկ կշռադատված գործելակերպի շնորհիվ կկարողանաք պահպանել ձեր դիրքը:
Հետաքրքրությունների շրջանակը
Խոյերին միշտ գրավել է այնպիսի աշխատանքը, որը ոգևորում է և նոր մտահղացումներ պահանջում, որտեղ հնարավոր է դրսևորել լավագույն հատկությունները: Նրանք գերադասում են թիմային աշխատանքը և իրենց վրա են վերցնում հիմնական խնդիրները, մյուսներին թողնելով իրականացնել մանր-մունր գործերը:
Գործընկերոջ հետ հարաբերությունները
Ներդաշնակ են` Ցուլերի, Երկվորյակների, Առյուծի հետ:
Անհանգիստ հարաբերություններ են` Կույսի, Կարիճի հետ:
Բարդ են` Խեցգետնի, Կշեռքի, Այծեղջյուրի հետ:
Խոյ ծնողները`
-
ամեն ինչում ձգտում են սատար կանգնել իրենց երեխաներին,
-
խստորեն պահանջում են կարգուկանոնի պահպանում,
-
հազվադեպ են իրենց երեխաներին պարտադրում իրենց կարծիքը:
Խոյ երեխաները`
-
պատրաստ են ամեն ինչի իրենց նպատակին հասնելու համար,
-
վաղ են ձգտում ինքնուրույնության,
-
սիրում են արկածներ, երազում են ճանապարհորդությունների մասին:
Խոյերը սիրում են
-
շրջապատում առաջնորդ լինել, ընտանիքում գլխավորը,
-
գեղեցիկ փաթեթավորված նվերներ,
-
մեղմ կլիմա, վառ գույներ, գրքեր, զարդեր:
Խոյերը չեն սիրում
-
սահմանափակումներ, սպասել
-
հետևողական լինել,
-
երկարատև բացատրություններ տալ:
Կարդացեք նաև
Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...
Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...
Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...
Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...
Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...
Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...
Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...
Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն