Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Բնավորությունն ախտորոշում է: Պացիենտի հոգեկան վիճակով է պայմանավորված առողջացման արագությունը

Բնավորությունն ախտորոշում է: Պացիենտի հոգեկան վիճակով է պայմանավորված առողջացման արագությունը

Շատերիս մոտ որոշակի տարիքից հետո, նույնիսկ երիտասարդ տարիներին, ձեռք է բերվում որևէ «քրոնիկական» հիվանդություն: Յուրաքանչյուրն արձագանքում է յուրովի:

 

Կամազուրկ մելամաղձոտ անձը


Շատերը, ովքեր սովոր են իրենց առողջ համարել, իմանալով, որ քրոնիկական հիվանդություն ունեն, դեպրեսիայի մեջ են հայտնվում, պատրաստ են «ձեռք քաշել իրենցից»: Նրանց անարդարացի է թվում, որ դա կատարվեց հենց իրենց հետ, և միաժամանակ զայրույթով են համակվում նրանց դեմ, ովքեր առողջ են: Բժշկությանը նրանք այնքան էլ չեն հավատում, անիծում են իրենց դաժան բախտը և չարությունը «թափում են» շրջապատի վրա: 

 

+ Պլյուս 

Մարդը գիտակցում է, որ հիվանդ է: Եվ սկզբունքորեն նա ցանկանում է բուժվել, սակայն իր դեպքը համարում է անհույս: Այդ իսկ պատճառով, եթե նրան առաջարկվի իրավիճակից դուրս գալու ոչ բարդ և հստակ եղանակ, ցուցաբերվի ուշադրություն և համբերություն, նա կարող է սկսել ճիշտ բուժվել:

 

Օգտակար է ծանոթանալ նման ախտորոշմամբ այլ հիվանդների հետ, համոզվելու համար, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, հարկ է ընդլայնել հիվանդության և մարդկանց մասին սեփական պատկերացնումները:

 

- Մինուս

Գրգռվածությունը, չարությունը, բարկությունը, վիրավորանքը սովորաբար քայքայում է օրգանիզմը, մինչդեռ այդ ուժերը կարելի և պետք է ուղղորդել առողջացման նպատակով:

 

«Անփույթ» նիհիլիստները


Երբեմն պացիենտն իմանալով, որ ինքն ունի ծանր, անբուժելի հիվանդություն, ուղղակի չի հավատում բժշկին: Հիվանդության հանդեպ վախն այնքան ուժեղ է, որ նա շատ մեծ ցանկություն ունի ընդհանրապես դրա մասին ոչինչ չլսել: Ընդ որում, ոչ կրթությունը, ոչ ինտելեկտը, ոչ սոցիալական կարգավիճակը չեն ազդում նման ընկալման վրա: Օրինակ, Չեխովը, մասնագիտությամբ լինելով բժիշկ, երկար տարիներ իրեն համոզում էր, որ տուբերկուլոզ չունի:

 

+ Պլյուս

Նման դիրքորոշումը թույլ է տալիս պահպանել հոգու արիությունը: Եթե մարդուն սպառնում է հաշմանդամությունը, ապա նման համոզվածությունը թույլ է տալիս ավելի ակտիվ պայքարել լիարժեք կյանքի համար և ժամանակից շուտ չհանձնվել հիվանդությանը:

 

- Մինուս

Վաղ թե ուշ անհրաժեշտ է ամեն ինչ գիտակցել ինչպես կա, ընդունել իրականությունը մտացածի փոխարեն: Այդ թույլ է տալիս սեփական ուժերն ուղղորդել դեպի առողջացում, այլ ոչ թե չնկատել ախտորոշումը: «Աչքերը փակելու» ձգտումը կարող է մի շարք դեպքերում մահացու լինել:

 

Հետաքրքրասեր հետազոտողները


Որոշ մարդիկ, երբ նրանց բժշկական թերթիկում հայտնվում է որևէ մշտական ախտորոշում, ընդհանրապես, թևաթափ չեն լինում, այլ զգում են եռանդի հորդացում, քանզի զգում են բուժվելու մեծ ցանկություն: Նրանք կյանքն ընդունում են այնպես, ինչպես այն կա և իրենց հարց չեն տալիս «ինչի՞համար»:Նրանց հարկավոր է հարցին պատասխանել`«ինչպե՞ս»: Նման պացիենտները միշտ գտնում են ամենաազդեցիկ դեղամիջոցները, ամենափորձված բժիշկներին և բուժման ամենաարդիական մեթոդները: Նրանք կարդում են գիտամասայական, նույնիսկ մասնագիտական գրականություն իրենց հիվանդության մասին, նայում են հեռուսահաղորդումները, հարցնում են ծանոթներին և բարեկամներին, ովքեր նույն հիվանդությունն են ունեցել: Նրանք միշտ տեղյակ են իրենց հետաքրքրող ոլորտի նորություններին, երբեմն այցելում են հատուկ ցուցահանդեսներ: Բժիշկների հետ զրույցը նման մարդկանց մոտ միշտ երկար և հանգամանալից է լինում, նրանք նույնիսկ կարող են վիճել կամ առաջարկել իրենց մեթոդները խնդրի լուծման գործում:

 

+ Պլյուս

Մարդն իր համար բացում է նոր, իր համար շատ կարևոր գործունեության ոլորտ, ներքաշվում համար հրատապ գիտելիքների, ծանոթությունների, իրադարձությունների մթնոլորտում:

 

- Մինուս

Սովորաբար նման մարդիկ միշտ չէ որ վստահում են բժիշկներին, պատրաստ են դիմել «բուժարարներին», որն անվտանգ չէ: Երբեմն նրանք խանգարում են բուժմանը, փոխելով բժիշկներին և պահանջելով բուժման նոր մեթոդներ, որոնք միշտ չէ որ նրանց հարմար է:

 

Հանճարով հիվանդացածները


Մի շարք դեպքերում, որքան էլ տարօրինակ է, մարդը գաղտնի հպարտանում է իր հիվանդությամբ: Հիվանդությունը թույլ է տալիս «լինել ոչ այնպես, ինչպես բոլորը» այդ իսկ պատճառով իրեն նկատմամբ նա պահանջում է մեծ ներողամտություն և ինչ-որ «ընտրյալ» լինելու հավակնություններ է ունենում: Հոգեբանորեն դա արդարացված է, եթե հիվանդությունը հասարակության մեջ համարվում է «անպարկեշտ» կամ ունենում է ինչ-որ ստորացուցիչ բացահայտում, ապա ցանկությունը կմեղմացնի պատկերը, ստիպում է նրան մտածել արժանապատվության մասին, որով, ասես,«պարգևատրում է» հիվանդությունը: Առկա է լեգենդ, որ մի շարք հիվանդություններ սրում են մարդու ստեղծագործական ունակությունները: Երբեմն մարդը նախատրամադրվելով հիվանդություններին, վախենում է առողջանալուց, չի ցանկանում բաժանվել իր հանճարեղությունից: Նման վարքը հատուկ է ընկնավորությամբ, սիֆլիսով, տուբերկուլոզով, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով հիվանդներին: 

 

+ Պլյուս

Նման դիրքորոշումն օգնում է վերապրել մերժվածության վախը, որն, այնուամենայնիվ, մարդը վերապրում է նման հիվանդությունների դեպքերում:

 

- Մինուս

Ցավոք, այդ հիվանդությունների կապն ստեղծագործական ունակությունների հետ հաստատող գիտական տվյալներ չկան: Մարդը պարզապես ենթարկվում է ինքնախաբեության: Իհարկե, մեծերն արարել են և′ հարբած վիճակում, և′ «կայֆի» ազդեցության տակ, ընկնավորությունը չխանգարեց Դոստոևսկուն և Ֆլոբերին ստեղծել հանճարեղ ստեղծագործություններ, սակայն հիվանդությունն ավելի սահմանափակեց նրանց ստեղծագործելու ունակությունը, քան օգնեց նրանց:

 

Համակերպվել հիվանդության հետ


Մի շարք հիվանդություններ, հատկապես կապված տարիքի հետ, անբուժելի են և առողջության պահպանման համար պահանջում են մշտական ուշադրություն: Այդ ժամանակ մարդը տարիներով, նույնիսկ տասնամյակներով ապրում է իր հիվանդության հետ, և ախտորոշումը դառնում է նրա կյանքի մի մասը: Դա հատուկ է հիպերտոնիկների, ասթմատիկների, ալերգիկների, սրտային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

 

+ Պլյուս

Մարդը հանգիստ ընդունում է իր հիվանդությունը և սովորում է ապրել դրա հետ: Հիվանդության ախտորոշումներին նա վարժվում է, հարմարվում, սովորում է զգալու դրա մոտեցումը, տարբերում է երանգները, որոնք անհասանելի են ուրիշներին: Այդպիսով, բուժումը ճիշտ կազմակերպելու դեպքում նա կարող է հիվանդությունը հսկողության տակ պահել: Նման պահվածքը շատ բնորոշ է, օրինակ, նրանց համար, ովքեր տառապում են հիպերտոնիայով` հիվանդությունը, իհարկե, ծանր է, սակայն նման ուշադիր վերաբերմունքի դեպքում ենթակա է շտկման:

 

- Մինուս

Մարդու մոտ զարգանում է կասկածամտությունը, ուշադրությունը սևեռվում է սեփական զգացողության վրա` կապված բուժման նույն մեթոդների հետ: Հիվանդությունն իր կնիքն է դնում պացիենտի կենսակերպի և անհատականության վրա, որը երբեմն դժվարացնում է նրա հետ շփվելը: Սակայն հարազատների և մտերիմների պատշաճ վերաբերմունքի շնորհիվ կարելի է հաղթահարել այդ դժվարությունները: 

 

Բարեկամացեք հիվանդության հետ


Կարելի է նկատել, որ հիվանդության հետ փոխազդեցության ամեն մի «սցենարում» առկա են և′ պլյուսներ, և′ մինուսներ: Հիվանդությանը ճիշտ վերաբերվելու համար, աշխատեք ընկալել միայն պլյուսները և նվազեցնել մինուսների նշանակությունը: Այդ դեպքում հիվանդության ելքը պայմանավորված կլինի մեծ մասամբ ձեզանով, քան թե բժիշկներով և դեղորայքով: Չէ որ հին ժամանակներից սկսած բժիշկները գիտեին, որ պացիենտի հոգեկան վիճակը նրա առողջացման բնորոշ գործոնն է, որը խթանում է նրա պաշտպանական ուժերը: 

 

Ձեր խնդիրն է սովորել լիարժեք ապրել ձեր ախտորոշման հետ,  հիվանդության հետ կոնստրուկտիվ երկխոսության մեջ մտնել: 

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 46(539)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես չափել ճնշումը
Ինչպես չափել ճնշումը

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...

Սրտանոթաբանություն
Վազքը վնասում է ծնկներին
Վազքը վնասում է ծնկներին

Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են

Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...

Ստոմատոլոգիա
Գեղեցիկ ձեռքերի համար
Գեղեցիկ ձեռքերի համար

Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը  սկսում է չորանալ, թեփոտվել  ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:

Է.Բալայան, ք. Երևան...

Ձեռքերի խնամք
Երգելն օգնում է ինսուլտից հետո
Երգելն օգնում է  ինսուլտից հետո

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...

Ախտորոշում Մաշկաբանություն Մարմնի խնամք
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...

Իմունաբանություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն

Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ  ավելի...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Պայքար մանրէների դեմ
Պայքար մանրէների դեմ

Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահել ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները...

Կանխարգելում Վարակաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Ընդունել ըստ ժամերի
Ընդունել ըստ ժամերի

Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:

Ռ.Խաչատրյան, ք.Երևան...

Վիտամիններ և միներալներ
Հավերժության քարը
Հավերժության քարը

Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխատեսումներ
Հակահարված տուբերկուլոզին
Հակահարված տուբերկուլոզին

Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Վարակաբանություն
ՆՕՎԱ-ն այսուհետ ՆՕՎԱ 2

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...

Իրադարձություններ Հայաստանում
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել: Շպիտցներ գեղեցկություն և կամքի ուժ
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել:  Շպիտցներ  գեղեցկություն և կամքի ուժ

Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս:  Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...

Կանխատեսումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ

Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...

Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ