Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Վիեննայում տեղի է ունեցել դիաբետի ուսումնասիրման եվրոպական միավորման 45-րդ ամենամյա գիտաժողովը

Վիեննայում տեղի է ունեցել դիաբետի ուսումնասիրման եվրոպական միավորման 45-րդ ամենամյա գիտաժողովը

Ներկայացնում ենք առավել հետաքրքիր նորությունները:

Նանոբյուրեղ դիաբետիկների համար

Ճապոնացի մասնագետներն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մշտական մոնիտորինգի նոր մեթոդ են առաջարկել: Նրանք առաջարկում են դաստակի մաշկի տակ հատուկ բյուրեղ ներդնել, որը շատ զգայուն արձագանքում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը: 

 

Նանոտեխնոլոգիայի այս հրաշքը կարող է հատուկ ալիքներ ուղարկել, որոնք որսում է ձեռքի վրա ժամացույցի պես կապած սենսորային սարքը: Նոր մեթոդը թույլ կտա դիաբետիկներին գլյուկոզայի մակարդակի բարձրացման, ինչպես նաև նվազման դեպքում շատ արագ դեղորայք ընդունել: 

 

Օգտակար լինզաներ

Ամերիկացի գիտնականները կոնտակտային լինզաներ են մշակել շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար: Դրանց առանձնահատկությունը, այսպես կոչված,«լուսային բյուրեղներն» են, որոնք անմիջապես փոխում են իրենց գույնը, երբ արյան մեջ բարձրանում է գլյուկոզայի մակարդակը: 

 

Գլյուկոզայի բարձր մակարդակը բյուրեղին կարմիր գույն է հաղորդում, իսկ շաքարի նորմալ մակարդակի դեպքում «լուսային բյուրեղները» կանաչ գույն են ստանում: Գիտնականներն առաջարկել են ՙլուսային բյուրեղները՚ տեղադրել կոնտակտային լինզաների ոչ մեծ հատվածի վրա: 

 

Մարդու արցունքի մեջ գլյուկոզայի մակարդակն այնքան է, որքան արյան մեջ: Այդ պատճառով էլ արցունքի բաղադրակազմով լինզան կարող է 15 րոպեում որոշել մարդու համար վտանգ կա թե` ոչ: Գլյուկոզայի բարձր մակարդակի դեպքում լինզայի վրա վառ լուսավորված կետ է հայտնվում: Եվ մարդը կարող է միայն հայելուն նայելով որոշել թե ինչ վիճակում է գլյուկոզայի մակարդակը:

 

Պարացետամոլ և գլյուկոմետր

Գիտնականները նշել են, որ գլյուկոմետրերը կարող են ոչ ճիշտ տվյալներ արձանագրել այն մարդկանց մոտ, ովքեր պարացետամոլ են ընդունել, հայտնի ջերմիջեցնող և ցավազրկող դեղամիջոցը: Այդ պատճառով էլ գերմանացի գիտնականները  նոր գլյուկոմետր են մշակել, որոնց մեջ հաշվի է առնված այդ հանգամանքը: Այժմ չափման դեպքում արդյունքները չեն խեղաթյուրվում, որը շատ կարևոր է ինքնազգացողության գնահատականի համար: Նոր գլյուկոմետրի օգտակար հատկություններից է նաև գաղտնագրի բացակայությունը:  Նախկինում, նոր գլյուկոմետր գնելիս, հիվանդը ձեռքով սարքի մեջ հատուկ գաղտնագիր էր հավաքում: Իսկ այժմ այն ավելի պարզեցված է, որը շատ օգտակար է տարեց հիվանդների համար, ովքեր նոր տեխնիկայից այնքան էլ լավ չեն հասկանում: 

 

Ոչ սթրեսներին

Շվեյցարացի գիտնականները կարծում են, որ սթրեսը դիաբետով հիվանդների մոտ նշանակալիորեն դանդաղեցնում է գլյուկոզայի մակարդակի նվազումը և շաքարային դիաբետի բուժման արդյունավետությունը: Հատկապես վտանգավոր են նյարդային ցնցումներն ուտելուց հետո: Բացի շաքարի մակարդակի վրա ազդեցությունից, սթրեսները բարձրացնում են զարկերակային արյան ճնշումը, ավելացնում սրտի կծկումների հաճախականությունը: Դա շատ կարևոր է երկրորդ տեսակի շաքարային դիաբետով հիվանդների համար: Քանի որ նրանց մոտ հիվանդությունն ընթանում է հիպերտոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության հետ ՙձեռք-ձեռքի՚ տված: Իհարկե, կյանքն առանց սթրեսների հնարավոր չէ: Բայց սովորել դրանց ճիշտ արձագանքել, անհրաժեշտ է: Շվեյցարացի մասնագետները խորհուրդ են տալիս, ամենից առաջ, հոգեթերապիա և աուտոտրենինգ, իսկ հետո արդեն հանգստացնող ազդեցությամբ դեղորայք: 

 

Տարիքային մարտավարություն   

Եվրոպացի և ռուս գիտնականները եզրակացության են հանգել, որ տարեց պացիենտների  մոտ դիաբետը պետք է բուժել հատուկ մեթոդներով:

 

35-45 տարեկան մարդկանց համար անհրաժեշտ է դեղամիջոցներն այնպես ընտրել, որպեսզի գլյուկոզայի և, այսպես կոչված, գլիկոլիզացված հեմոգլոբինի ցուցանիշները նորմային ավելի մոտ լինեն: Իսկ առավել տարեց մարդկանց  բուժման մարտավարությունը բոլորովին այլ պետք է լինի: Տարեց մարդկանց շաքարային դիաբետի խիստ ագրեսիվ բուժումը կյանքի երկարատևության չի հանգեցնում: Նրանց համար կարևոր է հետևել զարկերակային արյան նորմալ ճնշմանը և խոլեստերինի մակարդակին: Իսկ գլյուկոզայի ցուցանիշները կարող են մի քիչ նորմայից բարձր լինել:   

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես չափել ճնշումը
Ինչպես չափել ճնշումը

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...

Սրտանոթաբանություն
Վազքը վնասում է ծնկներին
Վազքը վնասում է ծնկներին

Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են

Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...

Ստոմատոլոգիա
Գեղեցիկ ձեռքերի համար
Գեղեցիկ ձեռքերի համար

Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը  սկսում է չորանալ, թեփոտվել  ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:

Է.Բալայան, ք. Երևան...

Ձեռքերի խնամք
Երգելն օգնում է ինսուլտից հետո
Երգելն օգնում է  ինսուլտից հետո

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...

Ախտորոշում Մաշկաբանություն Մարմնի խնամք
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...

Իմունաբանություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն

Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ  ավելի...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Պայքար մանրէների դեմ
Պայքար մանրէների դեմ

Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահել ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները...

Կանխարգելում Վարակաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Ընդունել ըստ ժամերի
Ընդունել ըստ ժամերի

Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:

Ռ.Խաչատրյան, ք.Երևան...

Վիտամիններ և միներալներ
Հավերժության քարը
Հավերժության քարը

Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխատեսումներ
Հակահարված տուբերկուլոզին
Հակահարված տուբերկուլոզին

Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Վարակաբանություն
ՆՕՎԱ-ն այսուհետ ՆՕՎԱ 2

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...

Իրադարձություններ Հայաստանում
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել: Շպիտցներ գեղեցկություն և կամքի ուժ
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել:  Շպիտցներ  գեղեցկություն և կամքի ուժ

Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս:  Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...

Կանխատեսումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ

Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...

Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ