Առողջապահության լրատու 3.2010
Մայլս Շնայդերի վեց «գաղտնիքները»: Բոլորովին պարտադիր չէ «ծերանալ անձնագրով»:
Միայն թե հարկ է անձամբ պատասխանատու լինել սեփական առողջության համար: Մարդիկ կարող են առողջ մնալ սեփական ընտրությամբ: Սա է Մայլս Շնայդերի «Լինել թե չլինել առողջ» (ՙTo Be or Not to Be Healthy՚) գրքի հիմնական գաղափարը:
Հեղինակը հայտարարել է.«Գրեթե 11 տարի առաջ, երբ ես 55 տարեկան էի, ես ինձ ծեր ու հիվանդ էի զգում. ողնաշարիս ու պարանոցիս ցավերն ահավոր էին: Ամեն ինչ սկսվեց, երբ ես դեռ 30 տարեկան էլ չկայի, վիճակս վատացավ 40-ից հետո, իսկ 55 տարեկանում ես արդեն չդադարող ցավերով էի ապրում: Կյանքս արմատապես փոխվեց այն բանից հետո, երբ ընկերներիցս մեկն ինձ ծանոթացրեց նոր գաղափարների ու հայացքների հետ: Ես ինձ սկսեցի ավելի լավ զգալ և այժմ ավելի լավ եմ, քան` նախկինում: Այժմ կարող եմ ասել, որ ես երիտասարդ եմ, ոչ թե արդեն 66 տարեկան եմ, այլ դեռ 66 տարեկան եմ»:
Քննադատաբար նայելով սեփական կենսակերպին, մասնագիտությամբ բժիշկ-օրթոպեդ Մայլս Շնայդերը, իր համար էլ անսպասելի, եզրակացություն է կատարել. նա այլևս բժշկի կարիք չունի:«Ինձ թվում է, շատերը չեն գիտակցում իրենց հնարավորությունները: Բոլորովին պարտադիր չէ «զգալ սեփական տարիքը», ծերանալ «անձնագրով»: Դա ոչ մի ձևով կապված չէ բժիշկների, ամեն տեսակի կրեմների ու դեղորայքի, հետազոտությունների ու բժշկական բուժգործողությունների հետ: Դա պայմանավորված է անձնական ընտրությամբ, որը մենք կատարում ենք ամեն օր»:
Մ. Շնայդերը հանգել է եզրակացության, որ շատ-շատերն են իրենց առողջության համար պատասխանատվությունը «դնում» առողջապահության համակարգի «ուսերին»: Մարդիկ հույսները դնում են բժիշկների վրա, նրանցից հրաշագործ բուժում սպասելով, իսկ իրենք չեն ցանկանում հրաժարվել սովորական, վնասակար կենսակերպից: Ամեն մեկը պարտավոր է ինքը վերահսկել իր կյանքը, ասում է հեղինակը և իր գրքում գրում վեց օգտակար սովորությունների մասին, որոնց պետք է հետևել ամեն օր:
Սովորություն առաջին. ճիշտ սնվել, ընդ որում, սննդի մեջ պետք է հավասարակշռված լինի ածխաջրատների, սպիտակուցների և ճարպերի պարունակությունը: Հաջորդ երեք օգտակար սովորություններն են` ջուր շատ խմել, լավ քնել և սպորտով զբաղվել: Շատ կարևոր է կարողանալ հաղթահարել սթրեսները: Ըստ Շնայդերի. «Եթե դուք սթրեսային վիճակում եք, ամենահասարակ բանը, որ կարող եք անել, մեդիտացիայով զբաղվելն է: Սկզբից պետք է ձգտել կտրվել շրջապատից, որը սթրեսի պատճառն է հանդիսանում: Մշտապես անհանգստության զգացման դեպքում հարկ է փոխել շրջակա աշխարհի ընկալումը, հասկանալ սթրեսի պատճառն ու ձգտել գոնե մեկ դրական բան գտնել կատարվող իրադարձության մեջ: Աշխատեք տվյալ երևույթի սեփական ընկալման ձևը գտնել, որպեսզի այն ձեզ այլևս անհանգստություն չպատճառի»:
Գրքի հեղինակը մեծ ուշադրություն է դարձնում օդի որակին, որը շնչում է մարդը: Հատկապես նշանակություն ունի շինության օդը, որտեղ գտնվում է մարդը: «Հարկ է ուշադիր լինել թե տանը բորբոս կա արդյոք, և անմիջապես վերացնել: Մեծ ուշադրություն դարձնել օդափոխիչ սարքերին»:
Մայլս Շնայդերի կարծիքով սովորությունը շատերի համար երկրորդ բնավորություն է դառնում, այնպես որ, բոլորովին դժվար չէ առողջ սովորություններ ձեռք բերել, որոնք ամենօրյա կյանքի մասը կդառնան: Հենց դրանք էլ, կարծում է հեղինակը, կօգնեն խուսափել ամենատարբեր հիվանդություններից:
«Եթե դուք կարողանաք ճիշտ սնվել, կանոնավոր կերպով սպորտով զբաղվել, վիտամիններ ստանալ, կկարողանաք հաղթահարել սթրեսն ու մաքուր օդ շնչել, նշանակալիորեն կամրացնեք իմունային համակարգը, և օրգանիզմն էլ կկարողանա դիմակայել վիրուսներին»,- ասում է Շնայդերը:
«Լինել թե չլինել առողջ» գրքի հեղինակը հուսով է, որ շատերն իրենց առողջությանը հոգ տանելու«գործն իրենց ձեռքը կվերցնեն»:
Կարդացեք նաև
Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...
Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...
Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...
Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...
Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...
Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...
Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...
Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...
Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն