Առողջապահության լրատու 2.2010
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հիվանդության ժամանակին հայտնաբերումը` պայքարի առաջին նախապայման
Փետրվարի 4-ը համայն մարդկության համար ևս մեկ պատեհ առիթ էր, որ Երկիր մոլորակի բոլոր չափահաս բնակիչները հիշեն այն չարանենգ հիվանդության մասին, ինչպիսին քաղցկեղն է: Իսկ հիշել, նշանակում է խոսել այդ հիվանդության ժամանակին հայտնաբերման, կանխարգելման, բուժման արդյունավետ եղանակների, հիվանդացության ծագման ու տարածման, նման հիվանդների ցավը մեղմելու, կյանքը երկարաձգելու և այլ հիմնահարցերի շուրջը:
Ահա այս հարցադրումների պատասխաններն ստանալու ակնկալիքով դիմեցինք ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, գինեկոլոգիայի և լապարասկոպիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Նա նշեց, որ քաղցկեղ հիվանդությունն ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում, հետզհետե ավելի մեծ աճ է արձանագրում:
Յուրաքանչյուր տարի աշխարհում 12 մլն մարդ հիվանդանում է քաղցկեղով, 7 միլիոնից ավելին դառնում քաղցկեղի զոհ: Եթե նման վերելքով քաղցկեղային հիվանդությունները շարունակեն իրենց ՙգրոհը՚, ապա 2020 թվականին, ընդամենը տասը տարի անց, հիվանդների թիվը կգերազանցի 20 միլիոնը: Այլ խոսքով, հիվանդության աճի համաշխարհային տոկոսը 2-4-ն է:
Անդրադառնալով Հայաստանում գրանցված վիճակագրությանը, պրոֆ. Բազիկյանը փաստեց, որ տարեկան այս կարգի առաջնային հայտնաբերված հիվանդների թիվը հասնում է 7 հազարի: 2008 թ. հայտնաբերվել է 7336 քաղցկեղով հիվանդ: Նա ցավով արձանագրեց, որ, դժբախտաբար, հայտնաբերված հիվանդների 40-45%-ը բժշկի են դիմում արդեն իսկ հիվանդության բարձիթողի փուլում, մինչդեռ հիվանդության սկզբնական փուլում հայտնաբերումը, արդյունավետ բուժումը 5 և ավելի տարվա կյանքի տևողության երաշխիք են տալիս քաղցկեղով հիվանդների 90-95 տոկոսին: Հիվանդության երկրորդ փուլում այդ տոկոսն նվազում է 55-60, իսկ III-IV փուլերում ընդհանուր հիվանդների միայն 10-15%-ին է վիճակված արդյունավետ բուժման երաշխիքներ ունենալ:
Այս չարանենգ հիվանդությունից ապահովագրված չեն նաև երեխաները: Պարոն Բազիկյանը նշեց, որ Հայաստանում տարեկան 80-100 երեխա հետազոտման արդյունքում այս կամ այն օրգանի քաղցկեղով է տառապում: Թվում է, թե այս թիվն այնքան էլ մտահոգիչ չէ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդությունը, կապված բնապահպանական, սթրեսային, ժառանգական, ոչ ճիշտ սննդի և այլ կարգի հանգամանքների հետ, երիտասարդացման միտում է հետապնդում, կնշանակի պայքարը պետք է լայնածավալ և բազմակողմանի բնույթ կրի:
Մեր այն հարցին, թե հիվանդությունն առավելապես ո±ր օրգաններում է բարձր տոկոս կազմում, պրոֆ. Բազիկյանն արձանագրեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, առաջին հորիզոնականն զբաղեցնում է թոքի քաղցկեղը: Դրան հաջորդում են կրծքագեղձի, ստամոքսի, շագանակագեղձի, կանացի օրգանների քաղցկեղային հիվանդությունները:
Նա փաստեց, որ քաղցկեղի ախտորոշումն ու բուժումն աշխարհում ամենաթանկ «հաճույքներից» մեկն է և անգամ ամենազարգացած, բժշկական տեխնոլոգիաներով հարուստ պետություններն առայժմ ի վիճակի չեն 100 տոկոսանոց դրական արդյունք գրանցել: Առավել ևս Հայաստանը, ուր չի գործում ապահովագրական բժշկության համակարգը, զարգացման հիմնադրամների սահմանափակ մասհանումները, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամը հաղթահարող պետությունն առայժմ ի վիճակի չէ ձեռք բերելու ժամանակակից անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, արդյունավետ թանկարժեք դեղորայք:
Այս հանգամանքում անհրաժեշտ է հնարավորինս բարձրացնել ընտանեկան բժշկության դերն ու պատասխանատվությունը, իհարկե նաև մեր ազգաբնակչության գիտակցության մակարդակը: Այն է` քաղցկեղ հիվանդությունից ոչ թե պետք է սարսափել և լռությամբ հանձնվել ճակատագրի ՙպարգևած՚ անակնկալներին, այլ տարվա մեջ գոնե մեկ անգամ մտածել սեփական առողջության մասին` անցնելով բուժզննում: Չէ՞ որ նախնական, առաջնային փուլում հիվանդության հայտնաբերումն արդեն իսկ քաղցկեղը կանխարգելելու, հետագա բարդություններից խուսափելու երաշխիքներ է տալիս:
Պրոֆ. Բազիկյանն իբրև ապացույց ներկայացրեց Ուռուցքաբանության կենտրոնի գործունեությունը, ուր ոչ միայն լայնածավալ և բարդ վիրահատություններ, այլև քաղցկեղի դեղորայքային, ճառագայթային, քիմիաթերապևտիկ, հորմոնային և իմունային նախորդող, զուգորդող, հաջորդող բուժման եղանակներ են կիրառվում` ելնելով քաղցկեղային հիվանդության փուլից ու բարդությունից: Նա կարևորեց նաև Կենտրոնի արտագնա բրիգադների աշխատանքը մարզերում, բրիգադներ, որոնք անվարձահատույց հետազոտությունների արդյունքում տարեկան մի քանի հարյուր քաղցկեղով հիվանդացած քաղաքացիների են հայտնաբերում:
Վերջում նա հորդորեց ազգաբնակչությանն ապահովել տեղեկատվության թափանցիկ և իրատեսական դաշտով` արմատախիլ անելով վախի, սարսափի և հուսահատության սերմերը…
Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն