Առողջապահության լրատու 1.2010
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն, բայց երբեմն խուսափում են թյուր կարիծիքների պատճառով:
Եվ այսպես, փորձենք պարզել թե գոյություն ունեցող առասպելներից որոնք են արժանի ուշադրության, և որոնց պետք է անուշադրության մատնել:
Առասպել 1. Քաղցրեղենը քայքայում է վիտամինները: Ճիշտ է, շոկոլադի, կոնֆետների, թխվածքի առատությունը ավելացնում է В1 վիտամինի պահանջը և նվազեցնում օրգանիզմում դրա պաշարները և արագ հոգնածության, մկանային թուլության պատճառ է դառնում: Քաղցրեղենի շատ օգտագործումից կարող են նվազել նաև օրգանիզմում մագնիումի պաշարները, որը դյուրագրգիռ, ագրեսիվ, լացկան տրամադրույթուն է առաջացնում, պատճառ դառնում դեպրեսիայի, հոգնածության զգացման: Բայց այս ամենը ճիշտ է, եթե, իրոք, քաղցրեղենը շատ-շատ է օգտագործվում: Բայց 1-2 կոնֆետը կամ 1-2 գդալ մուրաբան վնաս տալ չեն կարող: Օգտակար վիտամինների ու հանքային տարրերի կորստից խուսափելու համար անուշեղենը փոխարինեք մրգերով, օրինակ, բանանը հարուստ է մագնիումով:
Առասպել 2. Քաղցրը քնկոտություն է առաջացնում և թուլացնում է: Այդ պատճառով էլ աշխատանքային ժամերին ածխաջրատային սննդից ավելի լավ է հրաժարվել:
Սա միայն մասամբ է ճիշտ: Դիետոլոգները, իրոք, խորհուրդ չեն տալիս շարանուկաբար կոնֆետներ ու այլ անուշեղեն ուտել, իսկ կտրուկ հրաժարվելու դեպքում էլ օրգանիզմը կարող է «բողոքել». անտանելի քաղցի զգացում է առաջանում, գլխապտույտ, ցրվածություն: Այնուամենայնիվ, եթե ողջ օրվա ընթացքում ցանկանում եք առույգ մնալ, չի կարելի լիովին հրաժարվել ածխաջրատային սննդից: Հատկապես մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց: Քանի որ ուղեղի բջիջները սնվում են բացառապես գլյուկոզայով և շատ զգայուն են արյան մեջ դրա մակարդակի տատանումների նկատմամբ: Հարկ է ճիշտ ընտրություն կատարել: Ածխաջրատները լինում են պարզ և բարդ: Պարզ ածխաջրատներ են պարունակվում շաքարի, մեղրի, ձմերուկի, խաղողի, թզի մեջ: Դրանք արագ յուրացվում են, նույն արագությամբ էլ ծախսվում, օրգանիզմում շաքարի մակարդակի անցանկալի տատանումների պատճառ դառնալով: Այնպես որ, անհրաժեշտ է սննդակարգի մեջ նաև ներառել բարդ ածխաջրատներ, որոնցով հարուստ են հացամթերքը, սերմերը, մակարոնեղենը, շիլաները:
Առասպել 3. Շոկոլադը վնասակար է, այն պետք է հնարավորինս քիչ ուտել: Իրականում այդ վնասը չափազանցված է և շոկոլադը շատ օգտակար նյութեր է պարունակում: Մասնավորապես, այն հարուստ է միացություններով, որոնք պատասխանատու են լավ տրամադրության հորմոնների և հակաօքսիդանտների արտադրության համար: Հատկապես օգտակար է դառը շոկոլադը: Սրտաբանության վերաբերյալ վերջին կոնֆերանսներից մեկի ժամանակ տեղեկատվություն է հնչել, որ օրական 100 գրամ դառը շոկոլադը լավացնում է անոթների աշխատանքը: Իսկ ՙշոկոլադային՚ հակաօքսիդանտները օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությունից: Շոկոլադն օգտակար է նաև ատամների համար: Իսկ կարիեսի առաջացման պատճառ կարող են լինել քաղցրա-թթվահամ սառնաշաքարներն ու թխվածքաբլիթները: Միակ հանգամանքը, որ պետք է հաշվի առնել, շոկոլադի բարձր կալորիականությունն է: Այդ դեպքում պետք է սահմանափակել այլ սննդամթերքի կալորիակնությունը:
Խորը շնչեք
Եթերային յուղերը ազդում են ոչ միայն տրամադրության վրա, դրանց բույրերը կարող են բազմաթիվ խնդիրներ հարթել:
Ցիտրուսային բույրերն առույգացնում են, դաղձը հանգստացնում է, իլանգ-իլանգը ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում...
Արոմալամպի մեկ սեանսի համար բավական է 12-15 կաթիլ եթերային յուղը, իսկ եթե այն չկա, մի քանի կաթիլ (մեկ անգամի համար 4 կաթիլ) եթերային յուղ կաթեցրեք բնական գործվածքից թաշկինակի վրա ու պարբերաբար շնչեք այդ բույրը:
1. Գլխացավ. օգնում է ռեհանի բույրը: Դրա թնդահամ, դառնավուն հոտը օգնում է վերացնել նյարդային լարվածությունը, անոթների սպազմը, ավելի դյուրին դարձնում քնելը: Այն հատկապես օգտակար է վեգետաանոթային դիստոնիայով տառապող մարդկանց: Հենց որ սկսվում է ցավի նոպան, միացրեք արոմալամպը (7-9 կաթիլ եթերային յուղ): Կամ, եթե հնարավոր է, 40-60 րոպե պառկեք, բարձի անկյուններին2-3 կաթիլ եթերային յուղ կաթեցնելով: Երբ գլխացավը հանդարտվի, կարող եք սպիտակեղենը լվանալ:
Խորհուրդ. ռեհանի եթերային յուղը բավական ուժեղ ազդեցություն ունի: Արոմալամպի մեջ այն կաթեցրեք և օգտագործեք 3 օրը մեկ անգամ:
2.Մրսածության հիվանդություն
Հարբուխի, հայմորիտի, տոնզիլիտի դեպքում վիճակը կարող է թեթևացնել բերգամոտի նուրբ, տտպահամ բույրը: Օրական 2-3 անգամ կարող եք վառել արոմալամպը (9-10 կաթիլ) և շնչել բույրը, օրումեջ ինհալացիա կատարել (3-4 կաթիլ 2 լ տաք ջրին):
Խորհուրդ. այս բույրը հակացուցումներ չունի, բայց մինչև 14 տարեկան դյուրագրգիռ երեխաներին խորհուրդ չի տրվում բերգամոտով բուժումներ կատարել:
3.Հետդաշտանադադարային համախտանիշը (ՀԴՀ) տանջում է
Եթե ցիկլի վերջին 2-3 օրը օրական մեկ անգամ վառեք արոմալամպը, որի մեջ լցրել եք անիսոնի եթերային յուղը, կամ օրվա ընթացքում շնչեք թաշկինակի վրա կաթեցրած բույրը, ՀԴՀ-ի ախտանշանները կթուլանան: Իսկ բախտը բերելու դեպքում, հնարավոր է, 3-5 ամիս հետո ՀԴՀ-ն կամ լիովին կվերանա, կամ առավել թեթև ընթացք կունենա:
Խորհուրդ. անիսոնի քաղցրավուն, տաք բույրը օգտակար է այն բոլոր դեպքերում, երբ պետք է վերացնել գերգրգռվածությունը և ցավերը:
4.Պետք է նիհարել
Ախորժակը չափավորելուն օգնում է նարնջի բույրը: Բացի դրանից, այն կարգավորում, կայունացնում է տրամադրությունը և մասնակցում ածխաջրատա-ճարպային փոխանակման կարգավորմանը: Օրական 1-2 անգամ վառեք արոմալամպը, որի մեջ կաթեցրել եք 8-10 կաթիլ եթերային յուղ, կամ էլ մշտապես ձեզ մոտ պահեք թաշկինակ, որի վրա 2 օրը 1 անգամ 2-3 կաթիլ յուղ կաթեցրեք:
Խորհուրդ. արդյունքի ավելացման համար, միաժամանակ ցելյուլիտի դեմ պայքարելու նպատակով լոգանքների կուրս ընդունեք. ջրին (որքան տաք, այնքան` լավ) ավելացրեք 4 կաթիլ նարնջի յուղ և 20 րոպե լոգանք ընդունեք: Նման լոգանք կարող եք ընդունել 3 օրը 1 անգամ, երկու ամսվա ընթացքում:
5. Սթրեսները հաղթահարել
Սթրեսի հետևանքները վերացնելուն հիանալի օգնում է սանդալի տտիպ նուրբ բույրը: Այն ավելի լավ է օգնում, երբ լոգանքի տաք ջրին ավելացվում է 5-6 կաթիլ եթերային յուղ և 15 րոպե լոգանք է ընդունվում: Իսկ հետո` անմիջապես անկողին, նվազագույնը 2-3 ժամով: իսկ արոմալամպի մեջ սանդալի եթերային յուղն ավելացնում են այլ յուղերի համադրությամբ և 4 կաթիլ, ոչ ավելի:
Խորհուրդ. Եթե սթրեսային վիճակը ձգձգվում է, կարելի է եթերային յուղ կաթեցրած թաշկինակ պահել և հուզմունքի պահին շնչել բույրը:
6.Ճնշման տատանում
Կեչու տաք բույրը` իլանգ-իլանգի սառնաբույրի հետ զուգակցված, օգնում է ճնշման կարգավորմանը: Բուրավետ դեղորայքը պետք է մշտապես, կանոնավոր կերպով, օրումեջ շնչել կես տարուց ոչ պակաս ժամանակահատվածում (յուրաքանչյուր եթերային յուղից 4-ական կաթիլ` արոմալամպի մեջ): Բայց, այս եթերային յուղերը հակացուցված են ասթմայով հիվանդներին:
Խորհուրդ. եթե անհանգստացնում է դեպրեսիվ վիճակը, մշտապես տագնապայնությունը, գիշերային մղձավանջները, բարձի անկյուններին մի երկու կաթիլ եթերային յուղերի խառնուրդից կաթեցրեք:
7.Աշխատունակության նվազում
Եթե նույնիսկ թունդ սուրճը չի օգնում առույգանալ, փորձեք եթերային յուղերի զուգակցմամբ առույգանալ:
-
Հիլ. բուրմունքն օգնում է պայքարել գերհոգնածության և ապատիայի դեմ:
-
Թուրինջ` սառը, թարմ բույրը առավել դյուրին է դարձնում ինֆորմացիայի ընկալումը:
-
Մայրի ծառ` թարմ խեժաբույրը վերացնում է տագնապայնության և անվստահության զգացումը:
Յուրաքանչյուր յուղից անհրաժեշտ է 3-4 կաթիլ: Արոմալամպը պետք է վառել առավոտյան, նախաճաշելիս վայելել բուրմունքն ու նոր ուժով, լիցքավորված դուրս գալ տանից:
Խորհուրդ. իսկ եթե ժամանակ չունեք արոմալամպը վառելու համար, ապա խառնուրդից կաթեցրեք թաշկինակի վրա ու օրվա ընթացքում, հարմար պահերին, շնչեք բույրը:
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին (մամուլի և զանգվածային...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...
Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...
Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...
Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...
Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են: Օդի հովանավորյալների համար հիմնականը մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...
Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...
Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...
Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...
Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն