Առողջապահության լրատու 1.2010
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է
Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են: Օդի հովանավորյալների համար հիմնականը մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում:
Օդի տարերքն իր հովանավորյալներին նաև թեթև, անհոգ բնավորություն է պարգևել: Նպատակասլաց ու մշտապես շարժման մեջ, ինչպես ազատ քամին, նրանք առանց ափսոսալու հրաժեշտ են տալիս անցյալին ու միայն առաջ են նայում: Ջրհոսները չնայած մարդկանց հետ հեշտությամբ են փոխհարաբերություններ կառուցում, այնուամենայնիվ, շատ գաղտնապահ են:
Ջրհոսների ոչ ստանդարտ մտածելակերպը և նպատակամղվածությունը նրանց անգերազանցելի գյուտարարներ, նախաձեռնողներ, հետևաբար առաջնորդ են դարձնում: Անկախ լինելու և սեփական արժանապատվության ուժեղ զգացումի շնորհիվ նրանք երբեն սառը անհատականություններ են թվում: Սակայն հենց Ջրհոսներն են, որ կարողանում են գնահատել ընկերությունը և չչափազանցնել իրենց արածները: Հետաքրքրասիրությունը նրանց բնավորության գծերից մեկն է: Չկա այնպիսի հանելուկ, որ Ջրհոսները չփորձեն լուծել: Ամեն ինչի մասին սեփական կարծիքն ունեն, սեփական հայեցակարգը, բայց հարգում են նաև ուրիշների կարծիքները:
- Ջրհոսի սկզբունքն է` ինքնակատարելագործվել մշտապես:
- Նշանաբանն է` թռչունի պես ազատ ու անկախ:
- Հովանավոր մոլորակը` Ուրան, Սատուրն:
- Թալիսմանը` արագիլ, թռչունի թևեր:
- Քարը` ավանտյուրին, մեղեսիկ, շափյուղա, փիրուզ, նռնաքար:
- Գույնը` կապտա-կանաչ, մանուշակագույն:
- Մետաղը` անագ:
- Հաջողության բանալին` փոփոխություններ ամենուր:
- Հաջողության կողմնացույցը` ձեռներեցության և ուշիմության շնորհիվ հիանալի վաստակելու հնարավորություն:
- Աստղային ժամը` հաջողության հիանալի ժամանակներ են լինելու գարնանը և սեպտեմբերի կեսերին: Աշխատեք բաց չթողնել պահը: Այս տարի մեծ եկամուտն ու ֆինանսական հաջողությունները ձեր առանձնահատուկ մրցանակներն են լինելու:
- Բարեկամներն ու գործընկերները` նրանց հետ ջերմ հարաբերությունները ողջ տարին ձեզ համար ամուր թիկունք կապահովեն: Մշտապես կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Դուք նույնպես նրանց հաղորդակից դարձրեք ձեր ուրախություններին, ինչպես և նրանք են վարվում:
Աստղային երկնքի քարտեզը
Ջրհոսը երկնակամարի ամենամեծ համաստեղություններից մեկն է: Հին հույներն այն Հիդրոխոս էին անվանում, հռոմեացիները Ակուարիուս, արաբները` Սակիբ-ալ-մա և այս բոլոր անունները մի բան էին նշանակում` ՙջրերի տեր՚: Ջրհոսի հովանավոր մոլորակը Ուրանն է, հզոր մի աստված, նա նաև սիրո աստվածուհի Աֆրոդիտեի հայրն է: Ուրանը Ջրհոսին ստեղծագործական ներուժով է պարգևել, ներքին հավասարակշռությամբ և անհավատալի ազատասիրությամբ: Ուրանը նոր գաղափարների, իմաստնության և լուսավոր հոգու խորհրդանիշն է: Երկնակամարում Ջրհոսի հովանավոր երկու մոլորակների` Սատուրնի և Ուրանի դասավորվածությունը կօգնի կարգապահ մարդկանց կարևոր քայլ կատարել կարիերայում: Նեպտունն ինտուիցիան առավել զգայուն կդարձնի և ներքին ձայնին լսելու դեպքում հարցերի ճիշտ լուծումները գտնելն առավել շատ հնարավոր կլինի: Սատուրնը կհուշի գիտելիքների կիրառման ճիշտ բնագավառը և այն բավական շահավետ կլինի:
Զգացմունքները
Ջրհոսները շփվող, բարեհամբույր, զրուցասեր և լսելու ընդունակություն ունեցող մարդիկ են: Չնայած կարողանում են վերահսկել սեփական զգացմունքները, բայց միապաղաղությունը նրանց շատ արագ է ձանձրացնում: Այս անհատականությունները մեծ հաճույք են ստանում աբստրակտ մտածելակերպից և կյանքի գեղագիտական կողմից:
2010թ-ին շատ Ջրհոսներ կարող են հիանալի վաստակել, գնել երկար ժամանակ պլանավորած ու ցանկալի իրը: Աշխատեք բաց չթողնել ձեր հնարավորությունները:
Աշխատանքն ու կարիերան
Աշխատանքային ծանրաբեռնվածությունը կավելանա հենց տարվա սկզբից: Դուք առավել պատասխանատու գործնական առաջարկ կստանաք, որոնք առավել շատ ուշադրություն և ուժեր կպահանջեն և ձեր ողջ ազատ ժամանակը դրանով կզբաղվեք: Սակայն եկամուտն էլ համապատասխան կլինի: Հավանական է աշխատավարձի բարձրացում, պարգևավճար և այլ գումարներ: Արտասահմանյան գործընկերների հետ շահավետ պայմանագրերի կնքումը հավանական կդառնա: Սակայն մի մոռացեք, որ դրամը հաշվել է սիրում, ուշադրությունը մի թուլացրեք, ծախսերի նկատմամբ ուշադիր եղեք: Իսկ արտասահմանյան ճամփորդությունը, չնայած փաստաթղթային խառնաշփոթին, նոր բացվող հեռանկարներ է խոստանում ու շահավետ պայմանագրեր: Միշտ հիշեք, որ աշխարհում կատարվող ամեն ինչ իր պատճառներն ու հետևանքներն ունի:
Անձնական կյանքը
Անձնական հարաբերություններում առավել կարևոր նշանակություն կստանա ոչ թե ռոմանտիկան և սիրահարվածության զգացումը, այլ հուսալի, մշտական կյանքի ուղեկից ունենալու ցանկությունը: Սիրային հարցերում ամեն ինչ խաղաղ ու հանգիստ կլինի, առանց նշանակալի փոփոխությունների ու հուզումների: Ձեր կյանքում նոր փուլ սկսվելու հավանականությունը մեծ է: Միայնակ Ջրհոսները կգտնեն իրենց երկրորդ կեսին: Միասին հաղթահարված դժվարություններն ավելի կամրապնդեն ընտանեկան հարաբերությունները: Շատ կարևոր է գրագետ պլանավորել ընտանեկան բյուջեն:
Առողջությունը
Սիրեք ինքներդ ձեզ, դուք, որպես այդպիսին, միակն եք: Առողջության տեսակետից հավասարակշռված տարի է: Այնուամենայնիվ, աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակից, սահմանափակեք զգացմունքային ծանրաբեռնվածությունը: Այնպես որ, ձեր առողջության համար հիմնական խնդիրն ստեղծողն ինքներդ եք լինելու: Սեփական անձի հանդեպ անուշադրությունը, օրգանիզմին հոգ չտանելը ձեզ համար մեծ խնդիր է դառնալու: Հատուկ ուշադրություն դարձրեք սննդակարգին: Նյարդային համակարգը հանգստի կարիք ունի, բայց չի կարելի չափից շատ սուրճ, ալկոհոլ և այլ նույնանման ըմպելիքներ օգտագործել: Պետք է կարգավորել քնի և արթուն մնալու ռեժիմը, որովհետև խանգարված քունը ևս օրգանիզմի հյուծման պատճառ է դառնում: Ջրհոսների կենսախինդ արտաքին տեսքը երբեմն խաբուսիկ է լինում: Նրանք հիվանդության նկատմամբ այնքան էլ մեծ դիմադրողականություն չունեն: Մտավոր ակտիվ գործունեությունը հաճախ գերլարվածության, սթրեսների պատճառ է լինում: Անհրաժեշտ է լիցքաթափվելու սեփական եղանակը գտնել, այլապես նևրոզով հիվանդանալու վտանգ կստեղծվի: Օդի տարերքի մարդիկ հատկապես պետք է ուշադիր լինեն սննդի նկատմամբ, քանի որ շատ հաճախ հիմնավոր ճաշելու փոխարեն, սնվում են ոտքի վրա: Նրանք իրենց հիվանդություններից չեն բողոքում, մշտապես շարժման մեջ են և անկողնում կարող են հայտնվել միայն շատ լուրջ հիվանդության դեպքում:
Փոխհարաբերությունները
Ֆինանսական կարգավիճակը և ընկերների հետ փոխհարաբերությունները սերտորեն միահյուսված կլինեն: Ընկերների, նոր հետաքրքրությունների, համատեղ նախագծերի համար գումարներ եք ծախսելու: Հնարավոր են նաև միասին ուղևորություններ: Իսկ վաղեմի ընկերների հետ շփումը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը, սեփական արժանապատվության զգացումը թույլ կտա համոզվել, որ դուք եք ձեր ճակատագրի տերը: Թույլ մի տվեք, որ ՙսև կատու՚ անցնի ձեր միջով, հատկապես, եթե խոսքը ֆինանսական հարցերին կվերաբերի:
Դրական էներգիայի աղբյուրը
Ցանկանում եք ձեզ կատարելությո՞ւն զգալ: Դա միանգամայն իրական է ու հնարավոր: Քանի որ յուրաքանչյուր ոք ՙփայփայում է՚ սեփական մոլորությունները և չի նկատում իրականությունը: Իսկ դա այնքան էլ սարսափելի չէ և, եթե քաջություն ունենաք ճշմարտության աչքերին նայելու, ապա ամեն ինչ պարզ կլինի` գեղեցկությունը բազմակողմանի է, գեղեցկությունը բազմադեմ է, յուրաքանչյուր մարդու մեջ էլ աստվածային կատարելության թեկուզ մեկ հյուլե կա: Միայն թե հարկ է, որ սկզբից ինքներդ դա տեսնեք, իսկ հետո արդեն կարելի է և այն կատարելագործել, որն էլ կլինի դրական էներգիայի սեփական աղբյուրը:
Դիմանկարի ուրվագիծը
Դրական գծերն են` անկախությունը, ընկերասիրությունը, բարությունը, ոչ ստանդարտ մտածելակերպը:
Բացասական գծերն են` իմպուլսիվությունը, անհետևողականությունը, դժվար պահին ամեն ինչ թողնելու և մի կողմ քաշվելու սովորությունը:
Գործընկերների հետ հարաբերությունները
-
Ներդաշնակ են Երկվորյակների, Կշեռքների, Աղեղնավորի, Խոյի հետ:
-
Անհանգիստ հարաբերություններ են Այծեղջյուրի, Ձկների հետ:
-
Բարդ են Առյուծի, Կարիճի և Ցուլի հետ:
Ջրհոսները սիրում են
-
լինել շրջապատի ուշադրության կենտրոնում,
-
նորաձև, նոր ոճի հագուստներ,
-
հանգստյան օրերն անցկացնել ընկերների հետ:
Ջրհոսները չեն սիրում
-
երբ ստիպում են ենթարկվել ընդհանուր կարգուկանոնին,
-
մուգ գույնի դասական հագուստներ,
-
երկար ժամանակ միայնակ մնալ:
Ջրհոս ծնողները
-
շատ բարեհոգի են, երեխաներին ներում են նրանց մանր-մունր չարաճճիությունները,
-
ծայրահեղ իրավիճակներում կարող են շատ խիստ լինել,
-
իրենց երեխաների համար լավ ընկերներ են դառնում:
Ջրհոս երեխաները
-
անհանգիստ բնավորություն ունեն, նրանք ձանձրանում են լսող երեխա լինելուց,
-
շատ շուտ են ինքնուրույն դառնում,
-
շատ են սիրում ընկերներին ու նրանց հետ շատ ժամանակ են անցկացնում:
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին (մամուլի և զանգվածային...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...
Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...
Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...
Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...
Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...
Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...
Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...
Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն