Դեղաբանի մոտ
«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը
Որոշում կայացվեց, «Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից, հանդիպում կազմակերպել դեղագործական ոլորտում նշանակալից փորձ և երկար տարիներ բժիշկների հետ մասնագիտական շփում ունեցող դեղագետ, «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանի հետ:
– Դուք այս ոլորտում երկար տարիների փորձ ունեք: Ինչո՞վ է ոլորտը հետաքրքիր Ձեզ համար, նրա ամենաբնորոշ կողմերը:
– Սա առողջապահության այն ոլորտն է, որը մարդու առողջության համար պատասախանատվություն է ստանձնել. ավելի մեծ պատասխանատվություն ես չգիտեմ, չեմ պատկերացնում: Սկսենք նրանից, որ ամեն մարդ չի կարող աշխատել բժիշկ: Մենք ունեցել ենք և ունենք շատ լավ մասնագետներ, մեծություններ: Եթե կարողանանք պահել այդ «մեծություն» հասկացությունը, ունենալ արժանի հետևորդներ, դա երջանկություն է հասարակության համար:
– Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք առողջապահության ոլորտը:
– Այս ոլորտում եմ արդեն քառասունից ավելի տարիներ, և ինձ չեմ էլ պատկերացնում նրանից դուրս: Դեղագետի մասնագիտությունն ընտրել եմ շատ պատահականորեն: Ես բոլորովին այլ մասնագիտություն էի ընտրել, որն ընդունվել առաջին տարում չստացվեց: Խորհուրդ տվեցին դիմել Պյատիգորսկի Դեղագործական ինստիտուտ: Այդպես էլ արեցի. ընդունվեցի նախապատրաստական կուրս, որին զուգահեռ նաև աշխատում էի: Դարձա դեղագետ, ինչի համար երբևէ չեմ զղջացել: Մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանք է: Երբ կարողանում ես մի «ճար» անել հիվանդի համար, գոնե մի խոսքով օգնել, դա մեծ երջանկություն է: Անպայման չէ մարդուն դեղ տալ. անհրաժեշտ դեղը չունես՝ գոնե մի բարի խոսք ասա…
– Անկեղծորեն խոստովանեմ, որ առաջին հայացքից շատ խիստ մարդու տպավորություն եք գործում…
– Ես համաձայն եմ քեզ հետ (ծիծաղում է-խմբ.): Նման տպավորություն կարող է լինել առաջին հայացքից, բայց բավականին բարի եմ… Աշխատում եմ բոլորին մի բանով օգնել, հոգսը թեթևացնել: Ու եթե դա ինձ հաջողվում է, մեծ բավականություն եմ ստանում:
– Ի՞նչ առաջնային սկզբունքներ ունեք, որոնք բնորոշում են Ձեզ:
– Լինել պարկեշտ, արժանապատիվ…Լինել պրոֆեսիոնալ, հարգել և հասկանալ մարդկանց, անել այն գործը, որը հաճույք է պատճառում, որպեսզի ամեն առավոտ սիրով գնաս աշխատանքի: Վերջին տարիներին շատ մեծ ցանկություն ունեմ երիտասարդների հետ շփվելու: Նախկինում երբեմն բարկացնում էին պրակտիկանտների այցերը, հիմա միշտ հրավիրում եմ ինձ մոտ, զրուցում, հետաքրքրվում, առաջադրանքներ տալիս, հետո ստուգում…
Կարծում եմ՝ կրթության հարցն այսօր միայն ինձ չէ, որ մտահոգում է: Մենք շատ բացթողումներ ունենք այս հարցում. ես ուզում եմ օգնել երիտասարդներին, ինչքան կարող եմ: Նրանք մեր ապագան են, իսկ ապագայի համար պետք է հոգալ, ճիշտ դաստիարակել:
– Ձեր փորձից ելնելով՝ ի՞նչ հատկանիշներ են բնորոշում լավ բժիշկներին:
– Գիտելիքները՝ առաջին հերթին: Հիվանդի հանդեպ մոտեցումը, հարգանքը: Հիվանդը պետք է հավատա բժշկին. դա ապահովում է բուժման նշականալի բաժինը:
– Ձեր գործը տարիներ շարունակ շատ անմիջականորեն կապված է եղել բժիշկների հետ: Այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է նրանց հետ աշխատանքում…
– Արդեն քսան տարի է, ինչ ներկայացնում եմ Գեդեոն Ռիխտեր ընկերության դեղագործական արտադրանքը, որը Հայաստանի բժշկական ոլորտում առկա է ավելի քան 60 տարի, և այս բոլոր տարիների ընթացքում ամենատարբեր հիվանդությունների բուժման գործընթացում իր արդյունավետությամբ միշտ եղել է մեր մասնագետների կողմից նախընտրած դեղերի ցանկում:
Մենք պարբերաբար տարբեր հավաքույթներ, հանդիպումներ ենք կազմակերպում բժիշկների մասնակցությամբ՝ ներկայացնելով նրանց դեղորայք: Նախկինում չկար այն հետաքրքրվածությունը, ինչ այսօր, շատերն անգամ գրառումներ են կատարում նման հանդիպումների ժամանակ: Այստեղ, իհարկե, դեր ունի նաև մասնագիտական մրցակցությունը. բժիշկները հետաքրքրված են իրենց գիտելիքների հարստացմամբ, մասնագիտական ասպարեզում՝ մրցունակությամբ: Դա ինձ շատ է ուրախացնում: Ամենամեծ հաճույքն այս գործում այն է, երբ տեսնում ես, որ քո աշխատանքն օգնեց բժշկին՝ ճիշտ ու ժամանակին օգտակար լինել պացիենտին: Բայց ասեմ, որ պացիենտին օգնելը միշտ չէ, որ դեղերով ես անում: Ա՛յ օրինակ, լինում է, որ հիվանդը ջղայնացած գալիս է, և դեղը չկա, հո այդպես չե՞ս ճանապարհելու… Հրավիրում ես, ջուր, սուրճ ես հյուրասիրում, մի երկու լավ խոսք ես ասում, մարդու սիրտը թեթևանում է...
– Ձեր սեղանին տեսնում եմ շատ ու խառը գրառումներով օրացույց, Ձեր օրը հենց այդպե՞ս է անցնում:
– Այո՛, հենց այդպես… Եթե աշխատում ես, ուրեմն պիտի… աշխատե՛ս: Ես ամբողջ կյանքում սիրել եմ աշխատել: Պե՛տք է աշխատել, և քո աշխատանքը պետք է նպաստի հասարակությանը՝ օգնելու ունենալ ավելի լավ ապագա:
– Որևէ ցանկությո՞ւն, մաղթա՞նք…
– Ցանկությունս է, որ բոլորն առողջ լինեն, բարձր տրամադրությամբ, և որ ընտանիքներում ամեն ինչ լավ լինի:
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի ANNA, բարև Ձեզ: Համակարգչային տոմոգրաֆիայի մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ստորև ներկայացված հղումներում.
https://www.med-practic.com/arm/59/16689/article.more.html
www.med-practic.com/arm/59/13759/article.more.html
ANNA
11.12.2015
Կարդացեք նաև
Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը...
Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝ պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության...
«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...
Մեր զրուցակիցն է «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյանը:
– Այսօր հրատապ հարց է, սակայն հրատապ չի հնչում դեղագործական շուկայում հստակ տարաբաժանում ստացած դեղամիջոցների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն