Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Պլաստիկ վիրաբուժության պատմությունից` արտասահմանում և Հայաստանում։ Մեր հյուրն է Արմեն Հովհաննիսյանը

Պլաստիկ վիրաբուժության պատմությունից` արտասահմանում և Հայաստանում։ Մեր հյուրն է Արմեն Հովհաննիսյանը

1814 թ. հոկտեմբերի 23-ին Լոնդոնում վիրաբույժ Ժոզեֆ Կարպյուն անց է կացրել առաջին պլաստիկ վիրահատությունը Եվրոպայում

Ռինոպլաստիկան պլաստիկ վիրաբուժության ամենահին ուղղություններից մեկն է: Պլաստիկ վիրաբուժության  ժամանակակից վիրահատությունների նման միջամտություններ կատարում էին դեռևս  600 տարի մ.թ.ա., երբ Հնդկաստանում Սուշատա Սամ-գիտան վերականգնում էր վնասված քթերը: Ա. Բեշեմի «Հրաշք, որը Հնդկաստանն էր» գրքում նշվում էր. «Մեծ ուշադրության են արժանի հին հնդկական բժիշկների պլաստիկ վիրահատությունները, նրանք կարողացել են վերականգնել մարտի դաշտում կորցրած կամ խեղված քթեր, ականջներ, շրթունքներ: Այս ոլորտում հնդկական վիրաբուժությունն առաջ է անցել եվրոպականից մինչև XVIII դար, երբ Օսթ-Հնդկական ընկերության վիրաբույժներն ամոթլի չհամարեցին հնդկացիներից սովորել ռինոպլաստիկայի արվեստը»: 


Ռինոպլաստիկայի ձևը, նման Սուշռուտայի նկարագրությանը, պատմության մեջ մտել է «հնդկական» մեթոդի անվան տակ:  Ապագա քթի ձևավորման համար մաշկի կտորը կտրվում էր  անոթային ոտիկի վրա ճակատի կամ այտի մաշկից:


Դրանից հետո պլաստիկ վիրաբուժության զարգացման հետքերը բացակայում են ընդհուպ մինչև XV դար: Այդ ժամանակ սիցիլիացի Անտոնի Բրանկան օգտագործում էր ձեռքի հյուսվածքը ՝ վնասված ականջների և շրթունքների վերականգնման համար:


Իտալացի Գասպար Տալյակոցցին (1545-1599) համարվում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը: 1597 թ. նա աշխատություն է հրապարակել վնասված քթերի վերականգնման վերաբերյալ՝ ձեռքի հյուսվածքների ֆրագմենտների օգնությամբ: Սակայն Տալյակոցցիի աշխատանքը քննադատվել է նրա ժամանակակիցների կողմից` նրա վիրահատությունները համարելով անօրինական և գտնելով, որ դա հանցագործություն է բնության դեմ: Տալյակոցցին թաղվել է ոչ սրբագործված հողում:


Վիրաբույժ Ժոզեֆ Կարպյուն 1814 թ. հոկտեմբերի 23-ին  Լոնդոնում` առաջին անգամ Եվրոպայում, կատարել է ռինոպլաստիկա՝ «հնդկական» մեթոդի համաձայն: Այն բարեհաջող է անցել, և նա վիրահատությունից երեք օր անց հանել է վիրակապը ու բացականչել. «Աստվա՜ծ իմ, չէ՞ որ սա քիթ է»:


Այդ պահից  ի վեր պլաստիկ վիրաբուժությունը սկսեց զարգանալ: Մշակվեցին քթի ձևափոխման մեթոդներ, ճեղքված քիմքերի վերականգնում և այլն: XIX դարի վերջում հրապարակվեցին հարյուրավոր հոդվածներ, որոնք նկարագրում էին պլաստիկ վիրաբուժության տարբեր մեթոդներ:


Արագ առաջընթացի ազդակը, որը հանգեցրեց ժամանակակից պլաստիկ վիրաբուժության զարգացմանը, Առաջին համաշխարհային պատերազմն էր: Մինչ այդ շատ քիչ վիրաբույժներ գիտեին՝ ինչպե՞ս բուժել դեմքի հրազենային վերքերը: Ստեղծված իրադրությունը հանգեցրեց մասնագիտացված վիրաբուժական կենտրոնների առաջացմանը:


Այդ օրվանից ի վեր պլաստիկ վիրաբուժությունն անհավատալի առաջընթաց ունեցավ և այսօր դարձել է բժշկության ամենաինքնուրույն ուղղություններից մեկը:


Քթի պլաստիկ վիրահատությունները միշտ ամենապահանջվածը կլինեն Հայաստանում


Պարզելու, ինչ ճանապարհ է անցել ու անցնում պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում, մենք զրուցեցինք պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, «Դա Վինչի» կլինիկայի տնօրեն, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանի հետ:


–   Պարոն Հովհաննիսյան, կարո՞ղ եք հիշել պլաստիկ վիրաբուժական միջամտության առաջին հաջողված փորձը Հայաստանում:


–   1980-ականների սկզբին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ստեղծվեց մի փոքրիկ խումբ, որը սկսեց առաջին անգամ Երևանում իրականացնել միկրովիրաբուժություն, ինչը պլաստիկ վիրաբուժության մի մասն է կազմում: Առաջին հաջող փորձը մատի փոխպատվաստման դեպքն էր, որն իրականացրեց Արտավազդ Սահակյանը:


–   Այսինքն, սկզբնական շրջանում պլաստիկ միջամտություններ էին անցկացնում վիրաբույժնե՞րը:


–   Կարելի է ասել, որ անոթային ու ընդհանուր վիրաբույժները ժամանակի ընթացքում մասնագիտացան միկրովիրաբուժության մեջ:


–   Զարգացման ի՞նչ ճանապարհ է անցել պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում:


–   Հետագայում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ստեղծվեց միկրովիրաբուժության բաժանմունք, իսկ ավելի ուշ` Հայկական բարեգործական միության ջանքերով, երկու վիրաբույժ մեկնեցին ԱՄՆ, վերապատրաստվեցին,  վերադարձան, ինչը հնարավորություն տվեց բացելու արդեն պլաստիկ վիրաբուժության բաժանմունք: 1980-ականների վերջին սկսվեց պատերազմը, և պարզ է, որ չափազանց դժվար ու պատասխանատու տարիներ էին, համակցված ու զուգակցված վնասվածքներով ամենածանր վիրավորները բուժվում էին հենց միկրովիրաբույժների կողմից, քանի որ վնասված էին լինում և' անոթները, և' նյարդերը, և' ջլերն ու ոսկրերը: Պատերազմից հետո վիրաբուժության մեջ սկսեց զարգանալ նոր ուղղություն. խոսքն էսթետիկ վիրաբուժության մասին է:


–   Իսկ ինչպե՞ս կազմակերպվեց համապատասխան կրթությունը  ոլորտի զարգացման տարիներին:


–   1996 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվեց պլաստիկ վիրաբուժության ամբիոն: Բժիշկների վերապատրաստման ինստիտուտում էլ նման ամբիոն կար, բայց անցյալ տարի այդ երկու ամբիոնները վերամիավորվեցին:


–   Մեր մասնագետներն այսօր վերապատրաստվու՞մ են արտերկրում:


–   Միանշանակ: Այդ գործին նպաստում է նաև Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան` օգնելով մեր երիտասարդ բժիշկներին արտոնյալ պայմաններով վերապատրաստվել արտերկրում:


–   Բացի այդ, որո՞նք են ասոցիացիայի հիմնական առաքելությունները:


–   Այն ստեղծվել է 2006 թվականին: Հիմնական նպատակն է բարձրացնել հայ պլաստիկ վիրաբույժների կրթական մակարդակը, ինտեգրել նրանց համաշխարհային բժշկագիտության ոլորտ: Խնդիրներից մեկը միջազգային վեհաժողովների, կոնֆերանսների կազմակերպումն է: Արդեն թվով հինգ նման վեհաժողովներ են կազմակերպվել  Երևանում` ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Կորեայի, ԱՊՀ երկրների մի շարք հեղինակավոր վիրաբույժների մասնակցությամբ: Ասոցիացիայի ջանքերով` մեր մասնագետները ևս հաճախ մասնակցում են արտասահմանում կազմակերպվող նմանատիպ վեհաժողովների, ինչը լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար:


–   Տարիներ շարունակ Հայաստանում ամենատարածված վիրաբուժական միջամտությունը քթի պլաստիկան է եղել: Վիճակագրության մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է:


–   Այդպես էր առաջ, այդպես է հիմա և հավատացնում եմ, որ 10-20 տարի հետո էլ ոչինչ չի փոխվելու, քանի որ մենք գենոֆոնդով մեծ քիթ ունեցող ժողովուրդ ենք:


–   Իսկ արտերկրում ո՞ր պլաստիկ միջամտություններն են տարածված:


–   Քթի պլաստիկան դրսում համեմատաբար քիչ տարածված է, փոխարենը տարածված են, օրինակ, կրծքագեղձի պլաստիկ վիրահատությունները:


–   Ճի՞շտ է, որ էսթետիկ վիրաբուժության ավելի շատ դիմում են կանայք, իսկ տղամարդիկ ` հիմնականում վնասվածքների դեպքում:


–   Տոկոսային հարաբերությամբ կանայք այսօր, իրավամբ, ավելի շատ են դիմում էսթետիկ վիրաբուժությանը, սակայն տարեցտարի այդ տոկոսը փոխվում է, ու տղամարդկանց շրջանում տարածվելու միտում կա:


–   Մարդուն, ով որոշել է գնալ պլաստիկ վիրահատության, փորձու՞մ եք երբեմն հակառակը համոզել:


–   Միանշանակ: Չկա գեղեցկության չափանիշ, կան ընդամենը մորֆոմետրիկ համամասնություններ, և, եթե մարդը պահանջում է մի վիրահատություն, որը, ըստ էության, տգեղ է ու դեմ է այդ համամասնությանը, հավատացնում եմ, ոչ մի վիրաբույժ չի իրականացնի այն: Օրինակ` կան աղջիկներ, ովքեր պահանջում են չափից մեծ կուրծք կամ հետույք, ոչ մի պլաստիկ վիրաբույժ իրեն թույլ չի տա անցնել սահմանը, քանի որ նախևառաջ կկանգնի ավելի շատ բարդությունների առաջ:


–   Ճի՞շտ է արդյոք, որ մեկ անգամ պլաստիկ վիրաբուժության դիմելուց հետո մարդն անընդհատ ունենում է դրա պահանջը:


–   Զուտ ֆիզիկական իմաստով դա անհեթեթություն է, այլ բան է, որ կան հոգեբանական շեղումներով մարդիկ, ովքեր ուղղակի կախվածություն են ձեռք բերում իրենց տեսքից և անընդհատ զգում են պլաստիկայի կարիք:

 

–   Ինչպիսի՞ն են հայաստանյան գներն այս ոլորտում:


–   Իհարկե, պլաստիկ վիրաբուժությունը պետպատվերի շրջանակներից դուրս է, բոլոր միջամտությունները վճարովի են. գուցե էսթետիկ վիրահատությունները քիչ ավելի թանկ արժեն, քան մյուսները, բայց, հավատացնում եմ, 5-7 անգամ ավելի էժան են, քան արտերկրում, որը, սակայն, չի անդրադառնում որակի վրա: Մենք այսօր ունենք մասնագետներ, ովքեր չեն զիջում համաշխարհային ամենահայտնի պլաստիկ վիրաբույժներին։ Գնային քաղաքականությունը տարբեր է` կապված բժշկի աշխատանքային փորձի և որակավորման հետ:


–   Ռուսաստանում վերջին շրջանում պլաստիկ վիրահատությունների անհաջող դեպքերի մի քանի աղմկահարույց օրինակներ եղան, մեզ մոտ լինու՞մ են նման դեպքեր:


–   Ցավոք, ամբողջ աշխարհում նման խնդիրներ լինում են: Պետք է հստակ հասկանալ մի բան` բարդություններ կարող են լինել ո´չ միայն պլաստիկ, այլև ցանկացած վիրաբուժական միջամտության դեպքում. Քանի որ բժիշկը գործ ունի մարդու հետ: Հասարակության ընկալմամբ` կա տարբերություն պլաստիկ և ոչ պլաստիկ  վիրարահատություններից առաջացող բադությունների միջև, քանի որ առաջին դեպքում նպատակը էսթետիկ է, երկրորդում` բուժական: Իրականում այդպես չէ: Ցանկացած վիրահատության ընթացքում կարող է, օրինակ, պարզվել, որ վիրահատվողը ալերգիկ նախատրամադրվածություն ուներ մի դեղամիջոցից, ինչի մասին չգիտեր նախկինում: Սա ընդամենը օրինակ է, կարող են լինել նմանատիպ բազմակի դեպքեր:


–   Իսկ դաշտն  ինչպե՞ս է  կարգավորվում օրենսդրորեն:


–   Օրենսդրական դաշտը, ցավոք, այսօր անկատար է: Հայաստանում դեռևս չկա օրենք բժշկության մասին: Մեզ մոտ, փաստացիորեն, պաշտպանված չեն ո'չ հիվանդները, ո'չ բժիշկները: Հաճախ փորձում ենք վիրահատություններն անցկացնել պայմանագրերի կամ կամավոր համաձայնության սկզբունքով, որը թերի կողմեր ունի, քանի որ  Հայաստանում հիվանդը չի ստորագրում մի փաստաթղթի տակ, ինչպես դա արվում է Եվրոպայում, որում հաշվի են առնվում բոլոր հնարավոր ու անհնար ելքերը` ընդհուպ մինչև այն, թե ինչ կլինի, եթե վիրահատության պահին հիվանդանոցի վրա երկնաքար ընկնի:


–   Օրենքի անկատարությունը կարո՞ղ է բերել նրան, որ լինեն չլիցենզավորված կազմակերպություններ, ովքեր էժան գներով կազմակերպեն ոչ որակյալ պլաստիկ վիրահատություններ:


–   Արտերկրներում նման դեպքերն ավելի շատ են, քան մեզ մոտ, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, և մեր պլաստիկ վիրաբույժները բավական շատ են` դաշտը լրացնելու համար, թեև չի կարելի ասել, թե նման դեպքեր չեն լինում:


–   Ո՞րն է ոլորտի հիմանական խնդիրն այսօր:


–  Հիմնական խնդիրն այն է, որ երիտասարդ մասնագետների  արտահոսք կա , ինչը կարող է հանգեցնել կադրային լուրջ  խնդիրների:

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման
Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման

Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բժշկի ընդունարանում
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Մարմնի խնամք Սալուտեմ 2.2021
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...

Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...

Մաշկաբանություն Վիրաբուժություն
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com

Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...

Ախտորոշում Թերապիա
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...

Պլաստիկ վիրաբուժություն
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com

Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝  1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...

Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com
Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com

Ի՞նչ է բոտոքսը։


Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...

Մարմնի պլաստիկա. drtehmine.com
Մարմնի պլաստիկա. drtehmine.com

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...

Պլաստիկ վիրաբուժություն
Բոտոքս. drtehmine.com
Բոտոքս. drtehmine.com

Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...

Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ