Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Շատ կանայք որովայնի «գոգնոցից» ազատվում են պլաստիկ վիրահատությամբ. ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շատ կանայք որովայնի «գոգնոցից» ազատվում են պլաստիկ վիրահատությամբ. ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շատ կանայք են երազում ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին: Ոմանք դա անում են դիետաների օգնությամբ, ոմանք՝ մարզվելով, իսկ շատերն էլ գտել են խնդրի լուծման հեշտ ու արդյունավետ միջոց`  աբդոմինոպլաստիկա (որովային առաջնային պատի պլաստիկա):  Թե ինչ է որովայնի առաջնային պատի պլաստիկան, ովքեր ունեն այս խնդիրը և էլի մի շարք հարցերի պատասխաններ  LADYNEWS-ի հետ զրույցում պարզաբանեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ եւ վերականգնողական ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանը: 

 

«Որովայնի ճարպակալման առաջացման պատճառները մի քանիսն են: Հետծննդաբերական շրջանում կանանց  բացարձակ մեծամասնության մոտ առաջանում է որովայնի ճարպային «գոգնոց» կոչվածը: Պորտից ցածր գտնվող կախված փորի մասին է խոսքը, որը չի շտկվում  ոչ  ֆիթնեսով, ոչ սպորտով և ոչ էլ դիետաներով, որովհետև մենք այդտեղ ունենք ճարպային և մաշկային ավելցուկ:   Խնդիրն առաջանում է նաև կտրուկ գիրանալուց և կտրուկ նիհարելուց:  Մի փոքր գիրությունը որպես դեֆորմացիա դիտելը սխալ է»:  

 

Պարզվում է` Հայաստանում արդեն շատերը գիտեն  խնդրի լուծման այս տարբերակի մասին: Ըստ բժշկի` պլաստիկ վիրահատությունների շարքում որովայնի առաջնային պատի պլաստիկան զիջում է միայն քթի և ականջի պլաստիկային: Հատկապես վերջին տարիներին, կապված մարդկանց տեղեկացվածության աստիճանի բարձրացման հետ, ադոմինոպլաստիկայի դիմողների թիվը կտրուկ աճել է, ինչը, ըստ բժշկի, պետք է դրական համարել, քանի որ  մեծանում է մարդկանց  ցանկությունը ավելի խնամված և գեղեցիկ մարմին ունենալու:

 

Իսկ այն տարածված կարծիքի մասին, թե վիրահատությունից հետո ավելի արագ է սկսում վերականգնվել ճարպը, բժիշկը  պարզաբանում է. «Այն կանայք, ովքեր դիմում են վիրահատության,  որպես կանոն, արդեն փորձած են լինում բոլոր հնարավոր դիետաները, ֆիզիկական վարժությունները, սպորտաձևերը  և նոր միայն դիմում վիրահատության: Այսինքն` իրենք արդեն պատրաստ են որոշակի դիետաների, առողջ ապրելակերպի հետևել: Հակառակ դեպքում վիրահատություն չի կատարվում (եթե դիմողը պատրաստ չէ որոշակիորեն փոխել սննդակարգը, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել), քանի որ ճարպակալումը կարող է վերականգնվել»: 

 

Վիրահատության դիմողներին նախապես շատ մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ և որ դեպքերում: Բացի նրանից, որ դրանք բոլորը կետ առ կետ նշված են պայմանագրի մեջ, այդ ամենի մասին նաև խորհրդատվություն է տրամադրվում անձամբ բժշկի կողմից, որպեսզի հիվանդը նախապես տեղյակ լինի բոլոր հավանական և անհավանական բարդությունների մասին: «Հետվիրահատական շրջանում մի քանի օր պետք է պասիվ ապրելակերպ ունենալ, չափազանց կտրուկ շարժումների չդիմել: Հակառակ դեպքում այն հատվածում, որտեղից հեռացվել է ճարպը, սկսում է հեղուկ հավաքվել, քանի որ երկու կողմերը ոչ թե կպչում են իրար և մի ամբողջ դառնում, այլ շարջման հետևանքով երկու շերտի վրա գոյանում են պաշտպանական թաղանթներ, ինչի արդյունքում էլ հեղուկ է հավաքվում: Նմանատիպ բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո մի որոշ շրջան խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից, ֆիզիկական ակտիվությունից, լինել ավելի պասիվ»:

 

Բժիշկը խորհուրդ է տալիս կանանց դիմել աբդմինոպլաստիկայի այն դեպքում, երբ այլևս ծննդաբերություն չի սպասվում, քանի որ հակառակ դեպքում վիրահատությունից հետո առաջացած սպին լայնանում է ծննդաբերությունից հետո, և կարիք է զգացվում երկրորդ միջամտության:  «Ինչպես բոլոր վիրահատական միջամտություններից հետո, այս դեպքում էլ սպի մնում է, բայց ոչ աչքի ընկնող: Փաստացի սպին գրեթե աննկատ է, քանի որ ներքնազգեստի ետևում է մնում»: 

 

Իսկ այն հարցին, թե ովքեր են հիմնականում դիմում այս հարցով, բժիշկը պատասխանեց. «Չնայած այն բանին,  որ Հայաստանում որովայնի ճարպակալման խնդրին ավելի շատ առնչվում են տղամարդիկ, պլաստիկ վիրահատության հիմնականում դիմում են կանայք: Սա ունի իր տրամաբանական բացատրությունը. կանայք միշտ էլ ավելի շատ են հետևում իրենց արտաքնին: Կնոջ մարմինն այնքան գեղեցիկ է, որ փոքրիկ թերությունները պետք է անպայման հեռացվեն»:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման
Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման

Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բժշկի ընդունարանում
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Մարմնի խնամք Սալուտեմ 2.2021
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...

Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...

Մաշկաբանություն Վիրաբուժություն
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com

Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...

Ախտորոշում Թերապիա
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...

Պլաստիկ վիրաբուժություն
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com

Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝  1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...

Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com
Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com

Ի՞նչ է բոտոքսը։


Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...

Մարմնի պլաստիկա. drtehmine.com
Մարմնի պլաստիկա. drtehmine.com

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...

Պլաստիկ վիրաբուժություն
Բոտոքս. drtehmine.com
Բոտոքս. drtehmine.com

Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...

Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ