Էսթետիկ բժշկություն
Մազերի փոխպատվաստում Դա Վինչի կլինիկայում. անդրոգեն մազաթափության բուժման միակ եղանակը. doctors.am
Մարդու մազերն աճում ու թափվում են ամբողջ կյանքի ընթացքում: Մազի նորմալ աճին համապատասխան` մարդն ամեն օր կարող է կորցնել 50-150 մազ, որն անընդհատ ժամանակի ընթացքում վերականգնվում է: Սակայն ախտաբանական մազաթափության դեպքում ինքնավերականգնում տեղի չի ունենում: Էսթետիկ բժշկության մեջ, ներկայում, կարևոր և ինտենսիվ զարգացող ուղղություն է մազերի փոխպատվաստումը, որն իրականացվում է նաև Հայաստանում:
Թեման՝ Doctors.am-ի հետ զրույցում մանրամասնում է Դա Վինչի կլինիկայի տնօրեն, պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ. Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյանը:
Մազաթափությունն, այսօր, թերևս ամենաարդիական խնդիրներից է ամբողջ աշխարհում: Ասացե՛ք, խնդրեմ, մազաթափության ի՞նչ տեսակներ գոյություն ունեն և ո՞ր դեպքերում է, որ խնդիրը կարելի է լուծել միայն մազերի փոխպատվաստման միջոցով:
Մազաթափության խնդիրն, այո, իսկապես լայնորեն տարածված է աշխարհում: Ամենից հաճախ (ըստ վիճակագրության՝ աշխարհի տղամարդկային բնակչության 1/3- մոտ հանդիպում է անդրոգեն կամ հորմոնալ տիպի մազաթափությունը: Այս դեպքում մարդը ժառանգում է մի հատկանիշ, որի համաձայն գլխի մազերը՝ հատկապես ճակատային և գագաթային շրջանում, խիստ զգայուն են տղամարդկային անդրոգեն հորմոնի նկատմամբ: Արդյունքում, այս հորմոնը քայքայում է մազարմատները, և մազերը`կարելի է ասել, հենց սկզբից «դատապարտված» են թափվելու:
Քունքային, ծոծորակային շրջաններում, ինչպես նաև մարմնի այլ հատվածներում մազարմատները զգայուն չեն այս հորմոնի նկատմամբ:
Մազաթափության մյուս տեսակները չեն պահանջում վիրահատական միջամտություն. Խնդիրը կարելի է լուծել դեղորայքային բուժման միջոցով:Այս խնդիրը, ինչպես հասկացանք, մեծամասամբ հանդիպում է տղամարդկա՞նց մոտ:
Այո: հազվադեպ՝ նաև կանանց մոտ: Մազերի խտությունը նրանց մոտ այդ հատվածներում կարող է պակասել մինչև 5-7 անգամ:
Ընդունված է կարծել, որ մազաթափություն նկատվում է որոշակի տարիքից հետո: Սա համապատասխանու՞մ է իրականությանը:
Մազաթափությունը սկսվում է բավական վաղ տարիքում, սակայն քանի որ երիտասարդների մոտ մազերի խտությունը մեծ է, այն ընթանում է աննկատ: Մազաթափությունը կարող է սկսվել 16-18 տարեկանից: Առաջին նշաններն ի հայտ են գալիս ճակատային հատվածում, երբ խորանում են ճակատային անկյունները: Սխալ է նաև մազաթափությունը կապել որոշակի գործոնների հետ՝ բանակում ծառայելու, սթրեսների… : Սննդակարգի, ջրի, միջավայրի փոփոխությունն ընդամենը գործոններ են, որ նպաստում են մազաթափությանը, իսկ պատճառը լիովին այլ է:
Մազերի տրանսպլանտացիան անդրոգեն մազաթափության բուժման միա՞կ եղանակն է:
Այո, սա միակ ռեալ և արդյունավետ եղանակն է, որ հնարավորություն է տալիս վերականգնել մազերը և ստանալ էսթետիկ լավ արդյունք:
Մարդը, ով ունի անդրոգեն տիպի մազաթափություն, ունի երկու ճանապարհ. հաշտվել և համակերպվել այդ մտքի հետ կամ դիմել վիրահատական բուժման:
Վաղու՞ց է աշխարհում իրականացվում մազերի տրանսպլանտացիա: Ո՞րն է վիրահատության էությունը:
Մեթոդը հայտնաբերվել է դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ ճապոնացի գիտնականների կողմից: Այնուհետ, 60-70-ական թվականներից այս հարցը կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում էր: Վիրահատության էությունը շատ պարզ է: Տեղի է ունենում գլխի մազածածկույթի վերաբաշխում, կամ այլ կերպ ասած առողջ ու կայուն մազարմատների տեղափոխություն այն հատված, որտեղ առկա է մազաթափություն: Դոնոր հատվածի հնարավորություններն, իհարկե, պետք է համապատասխանեն վիրահատության ծավալին:
Դա Վինչի կլինիկայում մազերի փոխպատվաստման մե՞ծ փորձ ունեք:
Մենք առաջինն ենք սկսել իրականացնել մազերի տրանսպլանտացիան Հայաստանում և վերջին, շուրջ 15 տարիների ընթացքում կուտակել ենք ավելի քան 700 պացիենտի հաջող բուժման փորձ:
Մազարմատներ կարելի է վերցնել միայն գլխի՞ մակերեսից:
Սկզբունքորեն, կարելի է տեղափոխել մազարմատ մարմնի ցանկացած հատվածից: Հարցն այն է, որ մազերի մեծ խտություն կա միայն գլխի մազածածկ մակերեսին, իսկ մարմնի այլ հատվածներում խտությունը բավարար չէ մեծ քանակներ տեղափոխելու պարագայում: Երբեմն՝ փոքրիկ կորեկցիաների դեպքում, կատարում ենք դոնորական մազերի տեղափոխություն մարմնի այլ հատվածներից:
Փոխպատվաստման վիրահատությունը բաղկացած է 3 փուլից. դոնորական մազարմատների կամ, այսպես կոչված, գրաֆթերի նախապատրաստում, ռեցիպիենտ կամ ընդունող հատվածում փոքրիկ անցքերի ձևավորում և գրաֆթերի ներդրում այդ հատված:
Ի՞նչ անզգայացման պայմաններում է իրականացվում միջամտությունը:
Անկախ միջամտության տևողությունից և ծավալից, վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ: Ողջ ըթացքը անցավ է, պացիենտը գտնվում է հարմարավետ պայմաններում, կարող է հեռուստացույց դիտել, սնունդ և հեղուկներ ընդունել կամ քնել:
Վիրահատության ընթացքում կարեր լինու՞մ են:
Մազարմատների տեղափոխման 2 եղանակ գոյություն ունի՝ FUE (follicular unit extraction) և FUT (follicular unit transplantation): Մենք կիրառում ենք երկուսն էլ: Առաջինի դեպքում ծոծրակային հատվածից վերցվում է մաշկալաթ, վերքը կարվում է կոսմետիկ կարերով և ծոծրակային հատվածում մնում է բարակ սպի, որը, շատ հեշտությամբ քողարկվում է նույնիսկ կարճ կտրած մազերի տակ: Այս մեթոդի գլխավոր առավելությունն այն է, որ նվազագույն քանակով մազարմատներ են վնասվում, քանի որ աշխատանքը կատարվում է օպտիկական խոշորացման պայմաններում, հատուկ միկրովիրաբուժական գործիքներով:
Մյուս տարբերակում մազարմատները վերցվում են հատ-հատ՝ էլեկտրական սարքի միջոցով և անհրաժեշտ է ընդգրկել համեմատաբար ավելի մեծ դոնորական մակերես:
Դա Վինչի կլինիկայում մենք նախընտրում ենք ծավալուն տրանսպլանտացիան կատարել FUT (follicular unit transplantation) եղանակով: Ավելի քիչ քանակի գրաֆթեր կիրառելիս նախնտրելի է համարվում FUE եղանակը:
Որքա՞ն մազարմատ կարելի է տեղափոխել 1 վիրահատության ընթացքում:
Այժմ, մեր կլինիկայում, մեկ վիրահատության ընթացքում հնարավորություն ունենք տեղափոխել 3500-4000 մազափունջ: Սա բավական մեծ քանակ է: Նման ծավալի վիրահատությունը պահանջում է արհեստավարժ թիմի մանրակրկիտ և փոխհամաձայնեցված աշխատանք, որի արդյունքում այսօր միջամտությունը կատարվում է շատ ավելի արագ և օպերատիվ:
Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական ընթացքը: Կա՞ արդյոք հատուկ խնամքի անհրաժեշտություն:
Հետվիրահատական շրջանը ընթանում է բավական հարթ, հետվիրահատական երեք օրերի ընթացքում հիվանդը ընդունում է հակաբակտերիալ, իսկ անհրաժեշտության դեպքում, ցավազրկող դեղահաբեր: Առաջին 3 օրվա ընթացքում, պարզապես, չի կարելի լվանալ գլուխը: Վիրահատությունից հետո որևէ հատուկ խնամքի կարիք չկա: Շուրջ 2 ամիս հետո սկսում է տեղափոխված մազերի բնական աճը: Նրանք պահպանում են իրենց առաջնային կառուցվածքը, աճի տեմպերը, գույնը և որակը:
Այսպիսով, հետագայում բացառվում է նաև տեղափոխված մազերի մազաթափությունը, այդպես չէ՞:
Իհարկե: Տեղափոխված մազերն արդեն կայուն են անդրոգեն հորմոնի նկատմամբ: Սակայն նույնը չեմ կարող ասել այդ հատվածում եղած մազերի մասին: Նրանք առաջվա պես խոցելի են անդրոգեն հորմոնից և կարող են շարունակել թափվել: Սակայն դա չի վերաբերվում տեղափոխված մազերին: Սա է պատճառը, որ երբեմն հերթական նմանատիպ միջամտության անհրաժեշտություն է առաջանում:
Նախկինում փոխպատվաստում էին կատարում նույնիսկ արհեստական մազերով: Հնարավո՞ր է արդյոք, որ ամբողջական ճաղատության դեպքում մազերի փոխպատվաստման համար դոնոր հանդիսանա այլ անձ:
Ոչ, դա բացառվում է: Մենք խոսում ենք աուտո-տրանսպլանտացիայի մասին, այսինքն այս դեպքում հենց մարդու սեփական ռեսուրսներն են դառնում դոնոր իր իսկ համար: Իսկ արհեստական մազեր փոխպատվաստելու եղանակը չարդարացրեց իրեն, քանի որ բազմաթիվ բացասական հետևանքներ ունեցավ, որոնցից թերևս ամենատհաճը մաշկաբորբն է իր առաջացրած անզուսպ քորով:
Ի՞նչ կասեք հոնքերի վերականգնման մասին:
Հաճախ, երիտասարդ աղջիկները՝ հոնքերի սխալ խնամքի պատճառով կորցնում են հոնքերի մազարմատները: Նրանք ստիպված դիմում են տատուաժի, ինչը հաճախ չի ապահովում հոնքերի բնական տեսք: Այս պարագայում սեփական մազարմատների տեղափոխությունը ևս լավագույն միջոցն է հանդիսանում հոնքերի բնական տեսքը վերականգնելու համար:
Դա Վինչի կլինիկա
Հեռ.՝ +374 10 54 82 73, +374 55 54 82 73
Վեբ կայք.՝ www.maz.am
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Naira
18.01.2016
Կարդացեք նաև
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...
Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...
Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...
Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...
Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...
Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն