Էսթետիկ բժշկություն
Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման
Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է փնտրեք պրոֆեսիոնալ պոդոլոգի:
Ե՞րբ դիմել պոդոլոգի, և ինչպե՞ս նա կօգնի ազատվել եղունգների առողջական ու էսթետիկ տհաճ խնդիրներից. պարզաբանում է մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանը:
- Եղունգների ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում և որո՞նք են դրանց առաջացման պատճառները:
Պոդոլոգները զբաղվում են եղունգի դեֆորմացիաների, ներաճի շտկմամբ, սնկային ախտահարումների, սնուցման խանգարումների բուժմամբ: Առաջացման պատճառներ կարող են լինել ժառանգական նախատրամադրվածությունը, սխալ կոշիկների ընտրությունը, եղունգը սխալ կտրելն ու մշակելը, հարթաթաթությոունը։ Եղունգի ախտահարումներ կարող են ի հայտ գալ անգամ նորածինային տարիքում: Ի դեպ վերջին շրջանում եղունգների ախտահարումներ հաճախացել են երիտասարդ՝ 18-22 տարեկան, աղջիկների շրջանում:
- Ի՞նչով է պայմանավորված 18-22 տարեկան աղջիկների շրջանում եղունգների ախտահարումների հաճախացումը:
-Իհարկե ժամանակակից խնամքի միջոցներով: Գեղեցկության սրահներում մատնահարդարները կիրառում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպեր: Այդ ճառագայթները և կոսմետիկ միջոցները կարող են առաջացնել սնկային հիվանդություններ: Խնդիրն այն է, որ առաջացած խնդիրները հաճախ աղջիկներն ու կանայք փորձում են կոծկել արտաքին խնամքով, բայց դրանով ավելի են վատթարացնում եղունգների վիճակը: Երբեմն այն աստիճանի, որ որոշ կլինիկաներում առաջարկվում է հեռացնել ախտահարված եղունգը: Ես դա համարում եմ ոչ օպտիմալ լուծում: Ինչ աստիճանի բարդ ախտահարում էլ լինի, ես առաջարկում եմ բուժման ոչ վիրահատական մեթոդներ
- Ի՞նչ մեթոդներ են դրանք:
-Դրանք արդիական բուժական մեթոդներ են. լազերոթերապիան (լազերի միջոցով իմպուլս է հաղորդվում եղունգի ախտահարված օջախին՝ նպաստելով դրա աստիճանական վերացմանը), պլազմոթերապիան (պլազման մարդու երակից վերցված սեփական արյունից անջատ շիճուկն է, որը ներարկվում է ախտահարված օջախում), արկադայի մեթոդը (ներաճած եղունգները բարձրացվում են և հատուկ նյութի կիրառմամբ աճի ամբողջ ընթացքում պահպանում են դիրքը), բժշկական մշակումը հատուկ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, հարեղնգային թմբիկի պլաստիկա (կոագուլյացիա), թիթեղների տեղադրում, որի միջոցով կառավարվում է եղունգի աճի ճիշտ ուղղությունը, տամպոնադայի մեթոդը (օգտագործվում է բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը):
- Ի՞նչ առավելություն է տալիս այդ մեթոդների կիրառումը:
-Գլխավոր առավելությունն այն է, որ դրանց շնորհիվ մենք չենք հեռացնում եղունգը, ինչպես ընդունված էր մինչև հիմա: Բոլոր վերոնշյալ մեթոդները կիրառվում են առանց անզգայացման և կատարվում են անցավ, պրոցեդուրայից հետո պացիենտն իր ոտքով տուն է գնում: Այս մեթոդների շնորհիվ իրականացվում է կոմպլեքս բուժում, պահպանվում ու վերականգնվում է եղունգի կենսունակությունը:
- Ո՞ր մեթոդը եղունգների ո՞ր խնդրի դեպքում է կիրառվում:
-Իհարկե, մենք ոչ վիրահատական լուծում ունենք եղունգների յուրաքանչյուր խնդրի համար: Եթե պացիենտն ունի եղունգների դեֆորմացիա, տեղադրում ենք հատուկ թիթեղներ: Թիթեղները ապահովում են եղունգի աճի ուղղությունը ճիշտ այնպես, ինչպես ատամների աճի ուղղությունը շտկելու համար տեղադրվող բրեկետները: Կատարում եմ նաև բժշկական ապարատային մշակում հատուկ գործիքներով և եղունգների պլաստիկա: Սնկային հիվանդությունը, որը եղունգների հաճախ հանդիպող հիվանդություններից է, բուժվում է մի քանի մեթոդների համադրությամբ: Նախ կատարվում է բժշկական ապարատային մշակում, այնուհետև լազերոթերապիա, հարկ եղած դեպքում արվում է նաև պլազմոթերապիա և անցկացվում է դեղորայքային նշանակում:
Գործընթացը տևում է մոտ 30 րոպե, անցավ և առանց անզգայացման: Եղունգների ներաճը նույնպես հաճախ անհանգստացնող խնդիր է, վիրահատություն խորհուրդ չենք տալիս, որովհետև խնդիրն ունի կրկնվելու հատկություն: Ես այս դեպքում կիրառում եմ տամպոնադայի մեթոդը. օգտագործում եմ բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը։ Նաև կիրառում եմ արկադայի մեթոդը, որը թույլ է տալիս լիարժեք վերականգնել եղունգի նախնական տեսքը: Խնդիր ունեցող մատը դրվում է սարքի մեջ և հատուկ, գործիքներով ձգում, որպեսզի չտեղաշարժվի: Այնուհետև հատուկ գործիքներով եղունգի խնդրային հատվածում կատարվում է ռեկոնստրուկցիա, որի ժամանակ եղունգը բարձրացվում է: Եղունգի կորացած հատվածը հատուկ նյութով է պատվում: Նյութը 6-8 ամիս կարող է մնալ եղունգին և ամրացնել այն: Այս մեթոդի կիրառումը վերցրել եմ լեհ մասնագետներից ու առաջինն եմ այն կիրառել մեր երկրում: Իսկ եղունգների սնուցման խանգարումների ժամանակ(օնիխոդիստրոֆիաներ), երբ եղունգները բարակում, շերտավորվում և ճաքեր են տալիս, եղունգի տակ օդ է հավաքվում, դիմում եմ պլազմոթերապիայի մեթոդին և 2-3 ամիս հետո լիորվին վերականգնում եղունգների առողջ տեսքը:
- Դուք զբաղվում եք նաև ոտնաթաթի մաշկային խնդիրներով, խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ խնդիրներ են դրանք և ի՞նչ բուժում եք առաջարկում Դուք:
- Դրանք են կրունկների ախտահարումները, կրկնկախիթը, կոշտուկները, նաև զբաղվում եմ գորտնուկների վերացմամբ ու քրտնարտադրության կարգավորմամբ: Օրինակ՝ կրունկի ճաքերը, հայաստանյան կլիմայով պայմանավորված, բավական հաճախ հանդիպող խնդիր են, և ես առաջարկում եմ արդիական բուժում, որն արագ արդյունք է տալիս. կատարում եմ տեյպավորում, հատուկ նյութերով կպչուկներ են դրվում կրունկներին, հետո՝ կոսմետիկ խոնավացնող ու դեղորայքային միջոցներով կրունկը մշակվում է, և մեկընդմիշտ հրաժեշտ ենք տալիս ճաքերին:
Բավական տհաճ խնդիր է կրնկախիթը (շպոռաները), երբ կրունկի ոսկորն սկսում է աճել դեպի ներքև, իսկ մաշկը գնալով բարականում է: Վիրահատական միջամտությունը ցանկալի չէ: Ես կատարում եմ լազերաթերապիա՝ բորբոքային պրոցեսը հանգստացնելու համար, ապա պլազմոթերապիա՝ հարակից հյուսվածքների բորբոքումը անցկացնելու համար: Ոտքերի և ձեռքերի կոշտուկները, գորտնուկները ևս կարելի է հեռացնել լազերային կամ կոագուլյացիայի եղանակներով, առանց անզգայացման ու անցավ: Ամեն դեպքում ես նախապատվությունը տալիս եմ ոչ վիրահատական արդիական մեթոդների կիրառմանը, որոնք ապահովում են արագ ու երկարատև արդյունք:
- Առատ քրտնարտադրությունը ևս տհաճ խնդիր է, որից Դուք նույնպես օգնում եք ազատվել:
Անցանկալի առատ քրտնարտադրությունից ազատվելու համար կիրառում եմ բուժական բոտեքս թերապիա, որը կանխարգելում է քրտնարտադրության խնդիրը 6-7 ամսով: Բավականին հաճախ դիմում են նաև մազաթափության համար, որ բուժում եմ պլազմոթերապիայի օգնությամբ: Այն առաջնահերթ կանխում է մազաթափությունը և նոսրացումը, եթե կա կիսամահացած մազային սոխուկներ, այն միանգամից վերականգնվում է:
-Վերջում եկեք ընդհանրացնենք, բժիշկ Մանուկյան, ո՞րն է Ձեր բուժման առավելությունը, ինչու՞ մարդիկ հենց Ձեզ դիմեն:
- Ես՝ որպես մաշկաբան-պոդոլոգ, առաջարկում եմ եղունգների բուժման արդիական մեթոդներ, որոնք ոչ վիրահատական են, անցավ ու չեն պահանջում անզգայացում ու եղունգի հեռացում: Ո՛չ վիրահատությանը, ո՛չ եղունգի հեռացմանը. սա է իմ սկզբունքը: Բոլոր այն խնդիրները, որոնցով ես զբաղվում եմ, ավելի արդյունավետ են բուժվում առանց վիրահատության: Ի դեպ իմ բուժումը նաև մատչելի է ու հասանելի սոցիալական բոլոր խմբերին: Եղունգների, կոշտուկների խնդիրներ շատերն են ունենում, ցավոք, նրանք հաճախ դիմում են գեղեցկության սրահների աշխատողներին ու հաճախ ավելի խորացնում իրենց խնդիրները:
Այնինչ դիմելով բժիշկ պոդոլոգի՝ նրանք կարող են արագ,անցավ, առանց կտրվելու իրենց առօրյայից լիարժեք ազատվել իրենց անհանգստացնող խնդրից: Խորհրդատվությունն ու բուժումը իրականացնում եմ Պուշկինի 56/1 հասցեում:
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...
Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...
Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...
Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...
Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...
Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն