Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
Զարկերակային գերճնշման վերահսկման և տարածվածության առանձնահատկությունները նախկին Խորհրդային Միության որոշ երկրներում (գրականության տեսություն)
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) համարվում է սիրտ-անոթային հիվանդություններից ամենատարածվածն իր առաջացրած բարդություններով և բարձր մահացությամբ [8]։ Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններից (ՍԱՀ) մահացությունը կազմում է ընդհանուր մահացության մոտ 30%-ը [12], իսկ ՍԱՀ-ի հիվանդացության և մահացության մեջ մոտ 45% դեպքերում որպես ռիսկի գործոն է համարվում ԶԳ-ը [6]։ Մյուս կողմից ԶԳ հանդիսանում է և ՍԱՀ-ի կառավարելի ռիսկի գործոններից մեկը, որի իջեցումը հանգեցնում է ՍԱՀ-ով հիվանդացության և մահացության նկատելիորեն նվազմանը [11]։
ԶԳ ուսումնասիրությունը կարևորվում է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հաշմանդամության և մահացության բարձր ելքով սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ)և ուղեղանոթային հիվանդությունների կարևորագույն ռիսկի գործոն։ Սակայն, ինչպես փաստում են ուսումնասիրությունները, ԶԳ բուժումն իրականացվում է ոչ բավարար։ Օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում ԶԳ-ով հիվանդների զարկերակային ճնշումն անհրաժեշտ կերպով վերահսկվում է տղամարդկանց միայն 5,7%-ի և կանանց 17,5%-ի մոտ [5]։
ԶԳ ճշգրիտ տարածվածության մասին տվյալներն ունեն գործնական մեծ նշանակություն ազգաբնակչության հաշմանդամության և մահացության իջեցմանն ուղղված կանխարգելիչ և բուժական միջոցառումների կազմակերպման հարցում։ Օրինակ` Ֆրանսիայում 18 տարեկանից բարձր 12000 հետազոտվողների շրջանում ԶԳ-ը կազմել է 40%, Բելգիայում` 36,8%, Չինաստանում` 13,6%։
Բելգիայում, որտեղ ԶԳ-ով հիվանդների տեղեկացվածությունը կազմում է 70-80%, ԶՃ վերահսկվում է 25-47%-ի շրջանում, Ֆրանսիայում բուժվում են 60%-ը, որոնցից արդյունավետ` 24%-ը։ Իսպանիայում, որտեղ նկատվել է հիվանդության կանխարգելման ամրապնդում, ԶԳ վերահսկումը վերջին տասը տարվա ընթացքում 17%-ից հասել է մինչև 50% [5]։
2001թ. Ս.Ա.Շալնովայի և համահեղինակների կողմից իրականացվել է հետազոտություն “Զարկերակային գերճնշման տարածվածությունը, տեղեկացվածությունը, բուժումը և վերահսկումը ՌԴ-ում” թեմայով [5]։ Պատահականության սկզբունքով ՌԴ-ում ընտրվել է 21 շրջանի, այդ թվում` 2 խոշոր քաղաքների ¥Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ¤, 6 տարածքային և 7 փոքր քաղաքների, ինչպես նաև 6 գյուղերի 6498 տնային տնտեսություն ¥արձագանքումը կազմել է 87,8%¤։ Վերլուծության են ենթարկվել 6408 տղամարդկանց և 8391 կանանց հետազոտման արդյունքները 20-89 տարեկան տարիքային խմբերում։
Հետազոտությունը բացահայտել է, որ ՌԴ-ում, ի տարբերություն քաղաքաբնակների, ԶԳ հիվանդները գյուղական ազգաբնակչության շրջանում ավելի շատ են։ Գյուղաբնակ տղամարդկանց շրջանում ԶԳ հայտնաբերվել է 41,6%-ի, իսկ քաղաքաբնակների շրջանում` 38,6%-ի մոտ։ Կանանց շրջանում` համապատասխանաբար 42,4% և 40,3% (p
ԶԳ-ով հիվանդ բնակչության տեղեկացվածության աստիճանը, վերահսկվող ԶՃ ունեցող և համարժեք բուժում ստացող անձանց քանակը բարձր է քաղաքաբնակների շրջանում, իսկ ԶԳ-ով հիվանդների տարածվածության և ոչ արդյունավետ բուժման մակարդակն ավելի բարձր է գյուղաբնակների շրջանում [5]։
Կանանց շրջանում ԶԳ տարածվածությունն ավելի բարձր էր, քան տղամարդկանց մոտ ¥41,1%, 39,3%)։ Կանանց 58,9%, իսկ տղամարդկանց 37,1% տեղյակ են իրենց մոտ հիվանդության առկայության մասին։ Հետազոտության հեղինակները փաստում են նաև, որ ոչ արդյունավետ բուժվում է կանանց 45,7%, տղամարդկանց 21,6%։ ԶԳ հիվանդների զարկերակային ճնշումը վերահսկվում է կանանց 17,5%-ի, տղամարդկանց 5,7%-ի շրջանում։ Տղամարդկանց ավելի քան 60%-ը և կանանց 40%-ն, ընդհանրապես չգիտեն, որ իրենք հիվանդ են ԶԳ-ով։ Քանի որ կանայք ավելի շատ են տեղեկացված իրենց հիվանդության առկայության մասին, նրանք ավելի հաճախ են ենթարկվում հակահիպերտենզիվ բուժման (20-29 տարիքային խմբում` 30%, 60-69 տարիքային խմբում` 58%)։ Բուժում ստացողների ընդհանուր քանակից նկատելիորեն շատ ցածր է արդյունավետ բուժում ստացողների քանակը, որն էլ տարիքի հետ ավելի է փոքրանում։ Միջնակարգից բարձր կրթություն ունեցող բնակչության շրջանում ԶԳ-ով հիվանդների տարածվածությունը ամենափոքրն է` ի տարբերություն միջնակարգ և միջնակարգից ցածր կրթություն ունեցողների ¥տղամարդկանց շրջանում 37,4%, կանանց` 38%)։ ԶԳ առավել տարածված է Պովոլժեում, Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Ինչպես նշում են հեղինակները, չնայած նրան, որ ԶԳ-ն շատ տարածված է ՌԴ-ում, հիվանդների դեղորայքային բուժումն անբավարար է, իսկ արդյունավետությունը` շատ ցածր։
2007թ. Տ.Ա.Ռոմանովայի և համահեղինակների կողմից ԶԳ տարածվածության վերաբերյալ նախկին Խորհրդային Միության երկրներից Ղրղզստանի Հանրապետությունում կատարված հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ բնակչության ընդհանուր մահացության 45%-ը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններից մահացությանը։ 1990-ական թվականներին Ղրղստանում ԶԳ տարածվածությունը կազմել է ողջ չափահաս բնակչության 26%-ը։ Համեմատական հետազոտման արդյունքում պարզվել է, որ վերջին 20 տարվա ընթացքում ԶԳ տարածվածությունն աճել է մոտ 46%-ով և կազմել է ողջ չափահաս բնակչության 38,4%-ը, (36,9%` տղամարդիկ, 39,3%` կանայք)։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տարիքի հետ զուգընթաց ԶԳ տարածվածությունը խիստ աճել է` 60 տարեկանից հետո կազմելով կանանց շրջանում` 83,7%, տղամարդկանց շրջանում` 76,9% (p>0,05)։ Այս հետազոտությունը կատարվել է Ղրղստանի 9 գյուղերում, որին մասնակցել է 2167 չափահաս բնակիչ (37%` տղամարդիկ, 63%` կանայք) [3]։
1997-2005թթ. կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լատվիայի Հանրապետությունում ԶԳ տարածվածությունը քաղաքաբնակների շրջանում կազմել է 41,8%+1,4%, գյուղաբնակների` 40,5%+1,6%, իսկ 45 տարեկանից բարձր քաղաքաբնակների շրջանում` 61,2%, գյուղաբնակների շրջանում` 63,7%։ ԶԳ վերահսկումը Լատվիայի տարբեր տարածաշրջաններում տատանվում է 6,4%-17,2%։ Հետազոտությունների հեղինակները պարզել են, որ վերջին 15 տարվա ընթացքում Լատվիայում ԶԳ տարածվածությունն աճել է 2-4 անգամ և դարձել է շատ լուրջ բժշկական և սոցիալ-տնտեսական խնդիր [10]։
2000-2005թթ. Տաջիկստանի Հանրապետությունում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ԶԳ տարածվածությունը 35-65 տարեկան բնակչության շրջանում կազմում է տղամարդկանց 16%-43,9%, կանանց շրջանում` 18%-48,6% (p
Այսպիսով` վերջին տասնամյակում զարկերակային գերճնշման տարածվածության աճը առավելապես գրանցվում է զարգացող երկրներում, որոնց թվին է պատկանում նաև Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ), իսկ զարգացած երկրներում անփոփոխ է, երբեմն իջեցման միտումով։ Զարկերակային գերճնշումով հիվանդ բնակչության իրազեկվածության մակարդակը, վերահսկվող ճնշում ունեցող և համարժեք բուժում ստացող անձանց քանակը բարձր է քաղաքաբնակների շրջանում [7]։ ՀՀ-ում դեռևս չեն իրականացվել լայնածավալ հետազոտություններ, սակայն 2003-2004թթ. Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից իրականացված սկրինինգային հետազոտությունները ցույց տվեցին, որ Երևան քաղաքում 18-ից բարձր տարիքի անձանց շրջանում մեծ տարածվածություն ունի ոչ միայն ԶԳ, այլ նաև վերջինիս ռիսկի գործոնները` մասնավորապես ցածր ֆիզիկական ակտիվությունը (71,1-77,3%), ավելցուկային քաշն ու ճարպակալումը (42,9-50,1%), ծխելը (27,4-34,1%) [1,9]։
ՀՀ-ում 2004-2007թթ. կատարվել են հետազոտություններ Երևան քաղաքի չափահաս բնակչության շրջանում։ Պարզվել է, որ 748 հետազոտվողներից 27,4% ունի ԶԳ [2]։
ՀՀ գյուղական ազգաբնակչության շրջանում, ըստ մեր ունեցած տվյալների, դեռ ոչ մի հետազոտություն կատարված չէ ԶԳ վերահսկման և տարածվածության վերաբերյալ, ինչն արդիական է դարձնում վերը նշված առանձնահատկությունների ուսումնասիրությունը ՀՀ գյուղական ազգաբնակչության շրջանում։
Գրականություն
- Պոտոսյան Ա.Ա., Պոդոսյան Գ.Ա., Զելվեյան Պ.Հ., Տեսական և կլինիկական բժշկության հարցեր, 2008, 11։2 /50/։39-44.
- Պոդոսյան Գ.Ա., Զարկերակային գերճնշման և նրա ռիսկի գործոնների տարածվածությունը Երևան քաղաքի չափահաս բնակչության շրջանում – Առողջապահության ազգային ինստիտուտ, Սեղմագիր, Երևան 2009.
- Романова Т.А., Нышанова С.Т., Полупанов А.Г., Халматов А.Н., Распространенность артериальной гипертонии и других факторов риска сердечно-сосудистых заболеваний в популяции сельских жителей Кыргызстана. Профилактика заболеваний и укрепление здоровья. – Т.3 С. 14-17, 2007
- Хайридинов М.Т., Распространенность основных факторов риска ишемической болезни сердца и артериальной гипертензии в различных регионах Республики Таджикстан, Автореферат диссертации на соискание ученой степени кандидата медицинских наук, Санкт-Петербург 2005.
- Шальнова С.А., Деев А.Д., Вихирева О.В., Гаврилова Н.Е., Оганов Р.Г. Распространенность артериальной гипертонии в России. Информированность, лечение, контроль. Профилактика заболеваний и укрепление здоровья. – Т.4. N2. С. 3-7, 2001
- Ezzati M, Vander Hoorn S; Lawes CMM, Leach R, James WPT, LopezAD, Rodgers A, Murray CJL.Rethinking the “diseases of affluence” paradigm։ global patterns of nutritional risks in relation to economic development. PLoS Med.2005; 2։404–412.
- Kennedy J. Cruickshank; Worldwide prevalence, awareness, treatment and control of hypertension; Journal of Hypertension 2004, 22։21-24. 3.
- Prospective Studies Collaboration. Age-specific relevance of usual blood pressure to vascular mortality։ a meta-analysis of individual data for one million adults in 61 prospective studies. Lancet 2002; 360։1903–1913.
- Sahakyan Y.A; Uzunyan T.H; Podosyan A.A; Zelveyan P.A; Journal of Hypertension 2006, vol. 24, Supl. 4։ S. 257.
- Vilnis Dzerve & Aivards Lejnieks, Hypertension in Latvia – Epidemiology and management, Blood Pressure. 2005; 14 /Suppl 2/։ 29-32
- World Health Organization.World Health Statistics 2006. Geneva, Switzerland։ World Health Organization; 2006.
- Yusuf S, Reddy S, Ounpuu S, Anand S. Global burden of cardiovascular diseases, part I։ general considerations, the epidemiologic transition, risk factors, and impact of urbanization.Circulation.2001; 104։2746 –2753.
Կարդացեք նաև
Սիրտ-անոթային հիվանդությունները (ՍԱՀ) մահացության հիմնական պատճառն են հանդիսանում ամբողջ աշխարհում և կազմում են ընդհանուր մահացության մոտ 30% [15]։ ՍԱՀ-ի բեռի աճը գրանցվում է առավելապես ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում...
Ինքնասպանությունը կամ սուիցիդը (լատիներենից թարգմանաբար` sui caedere- ինքն իրեն սպանել)` ինքնուրույն, նպատակաուղղված, իր իսկ կողմից իրեն կյանքից զրկումն է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն