Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ: Օպերատիվ գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք


Բաժանմունքում իրականացվում է տարբեր գինեկոլոգիական ախտաբանությամբ հիվանդների ախտորոշում, դեղորայքային և վիրաբուժական բուժում.

 

փոքր կոնքի օրգանների հիվանդություններ,
գինեկոլոգիական էնդոկրինոպաթիաներ,
անպտղություն:

Կիրառվում են անհետաձգելի բուժօգնություն ծայրահեղ վիճակներում.

 

I. 
  Ներքին արյունահոսություն.
 

արտարգանդային (էկտոպիկ) հղիություն,
 

ձվարանի պատռվածք (ապոպլեքսիա),
 

արգանդի թափածակում (պերֆորացիա):
     
II.
  Արտաքին արյունահոսություն.
 

ինքնաբերական վիժում,
 

արգանդի վզիկայի հղիություն,
 

գործունեության խանգարումներով պայմանավորված (դիսֆունկցիոնալ) արգանդային արյունահոսություն:
     
III. 
  Արտաքին սեռական օրգանների և փոքր կոնքի օրգանների սուր բորբոքային հիվանդություններ.
 

մետրոէնդոմետրիտ (արգանդի լորձաթաղանթի և մկանաթաղանթի բորբոքում) (սուր, ենթասուր),
 

վուլվովագինիտ (ամոթույքի և հեշտոցի վարակիչ ախտահարում), բարտոլինիտ (բարտոլինյան գեղձերի բորբոքում),
 

արգանդի հավելումների բորբոքում,
 

պելվիոպերիտոնիտ (կոնքամզի և որովայնամզի բորբոքում), պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում):
     
IV. 
  Փոքր կոնքի օրգանների ուռուցքների սնուցման խանգարում.
 

ձվարանի ուռուցքի ոտիկի ոլորում,
 

միոմատոզ հանգույցի սնուցման խանգարում:
     
V. 
  Նեխավարակիչ (սեպտիկ) շոկ (գինեկոլոգիական)
    Պլանային վիրահատություններ.
    Արմատական.
   
  • ձվարանահատում,
  • արգանդի հեռացում (հիստերէկտոմիա) առանց հավելումների (կամ միասին),
  • ընդլայնված պանհիստերէկտոմիա:
    Օրգանապահպան.
   
  • բշտերի (կիստաների) քերում և  ձվարանների մասնահատում,
  • արգանդի վզիկի դիաթերմոկոագուլյացիա (ԴԹԿ), Ճեղքահատում (էքսցիզիա), կոնուսաձև ճեղքահատում (կոնիզացիա),
  • պահպանողական միոմահատում (միոմէկտոմիա),
  • արգանդափողերի և ձվարանների կպումների քայքայում (սալպինգոօվարիոլիզիս), ֆիմբրիոպլաստիկա (արգանդափողերի ծոպերի պլաստիկա), արգանդափողերի կապում,
  • հեշտոցի պատերի և շեքի պլաստիկա:
    Ներթափանցումը.
   
  • որովայնահատում, լապարոսկոպիկ, հեշտոցային, համակցված:
     

Բաժանմունքի վարիչ` Ռուֆինա Պավելի  Միրիմանովա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ