Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Նախադպրոցական տարիքի երեխաների փաստացի սննդում հիմնական նուտրիենտների և հանքային էլեմենտների պարունակության հիգիենիկ գնահատականը
Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, փաստացի սնունդ, ֆիզիոլոգիական նորմա, մակրոնուտրիենտներ, միկրոնուտրիենտներ
Մանկության շրջանի կարևոր առանձնահատկություններից է օրգանիզմի բոլոր համակարգերի ինտենսիվ ձևավորումը և զարգացումը։
Ֆիզիոլոգիական այդ գործընթացների իրականացման համար պետք է ապահովել օրգանիզմը անհրաժեշտ քանակի նուտրիենտներով, այդ թվում անփոխարինելի մակրո- և միկրոէլեմենտներով` Ca, Mg, K, P, Na, Fe, Cu , Zn, Mo, I և այլն [1,2]։
Միկրոնուտրիենտների դեֆիցիտը կարող է պայմանավորված լինել ինչպես պարենա-մթերքի հավաքածուի ոչ հաշվեկշռված կառուցվածքով, այնպես էլ սննդամթերքում դրանց ցածր պարունակությամբ։ Վերամշակման, պահման և խոհարարական մշակման ժամանակակից մեթոդները զգալիորեն իջեցնում են սննդամթերքի կենսաբանական արժեքը։ Միևնույն ժամանակ գիտատեխնիկական առաջընթացի, նյարդահուզական լարվածության բարձրացման, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների ազդե-ցության պայմաններում պահանջը միկրոնուտրիենտների նկատմամբ, որպես պաշտպա-նիչ գործոն, ոչ միայն չի նվազում, այլ նույնիսկ ավելանում է [2,4]։
Բնակչության տարբեր խմբերի միկրոնուտրիենտային կարգավիճակի մշտական հսկողությունը, առողջացուցիչ միջոցառումների մշակումը և իրականացումը, որոնք ուղ-ղված են հայտնաբերված շեղումների շտկմանը, հանդիսանում է ժամանակակից բժշկության հիմնախնդիրներից մեկը։
Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել նախադպրոցական տարիքի երեխաների փաստացի սնունդը ինչպես մանկապարտեզում, այնպես էլ մանկապար-տեզից դուրս` տանը և տալ նրա հիգիենիկ գնահատականը։
Նյութը և մեթոդները
Կատարվել է Երևան քաղաքի 7 տարբեր վարչական շրջանների (Կենտրոն վարչական շրջանի թիվ 200, Աջափնյակի թիվ 108, Մալաթիա-Սեբաստիայի Հեքիաթ, Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20, Շենգավիթի թիվ 298, Քանաքեռ-Զեյթունի թիվ 10, Նոր-Նորքի I զանգվածի Հրաշք պալատ) և Արզական գյուղի մանկապարտեզների սաների փաստացի սննդի ուսումնասիրություն անկետա-հարցումային եղանակով` 7 օր անընդմեջ, ընդ որում մանկապարտեզում ըստ ճաշացանկի, իսկ տան պայմաններում ծնողների հարց-ման ճանապարհով։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել 1470 օրաբաժին։
Միջին օրական սննդաբաժիններում հիմնական նուտրիենտների և հանքային էլեմենտների քանական հաշվարկը կատարվել է սննդամթերքի քիմիական կազմի աղյուսակների հիման վրա` հաշվի առնելով կորուստները ջերմային մշակման ժամանակ [5]։ Տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է ընդունված մեթոդիկայով` Microsoft Excel համակարգչային ծրագրի միջոցով։
Արդյունքները և քննարկումը
Նախադպրոցական տարիքի երեխաների փաստացի սննդի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հիմնական նուտրիենտների միջին պարունակությունը գտնվել է տվյալ տարի-քային խմբի ֆիզիոլոգիական նորմերի սահմաններում [3]։ Ընդհանուր սպիտակուցի միջին պարունակությունը համապատասխանել է երեխաների օրգանիզմի ֆիզիոլոգիա-կան պահանջին ի հաշիվ բուսական սպիտակուցի ավել քանակների օգտագործման, իսկ կենդանականը բավարարել է նորմայի 76%-ը միջինում։ Ըստ առանձին մանկապարտեզ-ների Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզի երեխաների սննդում կենդանա-կան սպիտակուցի պահանջը բավարարվել է ընդամենը 52,5%-ով։
Ճարպերի պարունակությունը գրեթե նորմայի սահմաններում է (միջինում 58,4±1,35գ), սակայն Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզում նկատվել է անբավարություն 26,4 %-ով, իսկ Կենտրոն վարչական շրջանում նորմայից ավել է 35%-ով։ Ածխաջրերի միջին մակարդակը գերազանցել է նորմային 15%-ով, ընդ որում բարձր մակարդակներ են գրանցվել Կենտրոնի թիվ 200 մանկապարտեզի սաների սննդում, իսկ նորմայից ցածր Շենգավիթի թիվ 298 և Քանաքեռի թիվ 10 մանկապարտեզներում։ Նույնն է պատկերը նաև օրվա կալորիականության ապահովման հարցում։
Ինչ վերաբերվում է մակրո- և միկրոէլեմենտային ապահովվածությանը, ապա հետազո-տության արդյունքները ցույց տվեցին, որ կալցիումի օգտագործումը կազմել է 375±22,4մգ, ինչը ցածր է տվյալ տարիքային խմբի հանձնարարվող նորմայից 58,3%-ով, իսկ առանձին մանկապարտեզներում դեֆիցիտը հասնում է մինչև 70%-ի (Արզական, Քանաքեռի թիվ 10)։ Ֆոսֆորի և մագնեզիումի պարունակությունը սննդաբաժիններւմ միջինում կազմել են 891±35,4 մգ և 290,47±11,37 մգ և գերազանցել նորման 11,4 և 31 %-ով համա-պատասխանաբար։ Ի հաշիվ կալցիումի խիստ ցածր քանակների օրաբաժիններում խախտվել է Ca։Mg։P հարաբերությունը` 1։0,77։2,4` 1։ 0,5։ 1,5 փոխարեն, ինչն անշուշտ կունենա իր բացասական ազդեցությունը նշված էլեմենտների ներծծման և յուրացման վրա։
Բավականին բարձր են երեխաների սննդաբաժիններում նատրիումի և կալիումի մակարդակները համեմատած նորմերի հետ։
Միկրոէլեմենտները պատկանում են սննդի անփոխարինելի բաղադրիչներին, որոնց ադեքվատ ներմուծումը օրգանիզմ անհրաժեշտ պայման է երեխայի առողջության և նոր-մալ կենսագործունեության ապահովման համար։ Երկաթի պարունակությունը օրա-բաժիններում կազմել է միջինում 15,5±0,47 մգ (նորման 10 մգ)։ Երկաթի բավարար ներմուծման պայմաններում հայտնաբերվել է կենդանական սպիտակուցների դեֆիցիտ (39%-ով), ինչը նվազեցնում է նրա յուրացումը սննդից։
Աղյուսակ Մակրո- և միկրոնուտրիենտների պարունակությունը նախադպրոցական տարիքի երեխաների փաստացի սննդում ըստ մանկապարտեզների
Նուտրիենտ- ներ |
Նոր-մա |
թիվ 200
|
թիվ 108
|
Հեքիաթ |
թիվ 20
|
թիվ 298
|
թիվ 10
|
Հրաշքպալատ |
Արզական |
Սպիտա-կուցներ, գ |
54 |
81,24±4,35 |
65,9±1,24 |
60,79±1,85 |
62,76±3,44 |
47.46±6,51 |
52.28±2,18 |
61,83±3,04 |
57,08±1,99 |
այդթվումկենդանական, գ |
35,1 |
37,65±4,96 |
26,46±1,4 |
30,51±2,81 |
26,35±4,55 |
18,45±4,55 |
23,92+2,32 |
29,97±4,55 |
23,09±2,24 |
Ճարպեր, գ |
60 |
81,1±5,72 |
55,68±1,46 |
59,85±3,35 |
63,6±2,78 |
44,17±4,83 |
52,19±2,86 |
53,9±2,23 |
60,8±3,92 |
Ածխաջրեր, գ |
261 |
392,04±34,47 |
326,36±4,7 |
297,54±8,36 |
307,03±9,9 |
250,15±14,9 |
242,92±15,58 |
295,9±14,23 |
307,47±15,62 |
Na, մգ |
700 |
1851,7±200,1 |
1930,6±44,03 |
1555,5±134,8 |
1833,8±215,9 |
1531,9±171,6 |
1213,1±60,18 |
2076±95,6 |
2024,4±93,37 |
K, մգ |
600 |
2941,5±355,5 |
2399,4±111,4 |
2018,1±129,9 |
1942,9±186,7 |
1750,9±298,4 |
1944,6±110,3 |
2338,6±96,4 |
2058,1±98,43 |
Ca, մգ |
900 |
676,8±66,7 |
453,08±20,77 |
354,96±68,07 |
343,7±33,02 |
301,07±35,69 |
283,7±27,56 |
353,38±21,9 |
272,57±7,32 |
Mg, մգ |
200 |
425,9±51,63 |
320,7±14,61 |
275,2±13,03 |
305,8±25,39 |
237,4±25,51 |
234,9±15.43 |
272,2±11,02 |
269,6±23,25 |
P, մգ |
800 |
1346,5 ±151,8 |
986,5±36,11 |
850,5±64,79 |
876,2±85,32 |
709,2±45,6 |
808,3±65,43 |
800,1±34,12 |
776,6±41,75 |
Fe, մգ |
10 |
19,33±1,85 |
16,69±0,5 |
13,14±0,31 |
15,51±1,31 |
11,71±0,66 |
14,13±0,79 |
18,6±0,99 |
15,04±0,79 |
Zn, մգ |
8 |
8,63±1,01 |
6,48±0,31 |
5,35±0,17 |
5,66±0,57 |
4,39±0,61 |
4,98±0,23 |
4,6±0,3 |
4,99±0,28 |
I, մգ |
0,1 |
0,049±0,006 |
0,032±0,001 |
0,021±0,002 |
0,021±0,001 |
0,021±0,004 |
0,024±0,002 |
0,02±0,002 |
0,02±0,002 |
Cu, մգ |
0,6 |
1,725±0,19 |
1,465±0,04 |
1,077±0,05 |
1,284±0,14 |
1,032±0,07 |
1,097±0,06 |
1,13±0,06 |
1,12±0,097 |
Cr, մկգ |
15 |
36,16±4,33 |
32,12±2,18 |
26,67±2,62 |
25,89±2,45 |
22,72±6,18 |
24,07±1,22 |
23,14±2,16 |
26,13±1,89 |
Mo, մկգ |
30-75 |
110,8±9,62 |
96,14±2,67 |
26,67±2,62 |
25,89±2,45 |
22,72±6,18 |
74,43±3,4 |
74,7±4,43 |
74,21±3,8 |
Mn, մգ |
1,5-2,0 |
5,88±0,66 |
5,24±0,4 |
3,45±0,27 |
3,95±0,38 |
3,34±0,75 |
3,23±0,26 |
3,18±0,14 |
3,61 ±0,39 |
Co, մկգ |
40-50 |
32,72±3,03 |
26,92±1,61 |
23,6±0,89 |
22,14±2,19 |
16,98±3,37 |
25,31±0,99 |
28,96±2,06 |
25,08±2,21 |
Se, մկգ |
20 |
16,94±4,2 |
26,93±4,21 |
14,54±2,01 |
24,02±4,3 |
7,8±2,82 |
11,58±2,39 |
5,7±1,41 |
4,95±2,54 |
Էներգետիկարժեքը, կկալ |
1800 |
2621,2±233,2 |
2073,9±33,09 |
1951,9±105,75 |
2067,3±102,64 |
1578,6±101,1 |
1660,8±106,3 |
1888,8±80,6 |
1962,1±114,62 |
Պղինձը և քրոմը բոլոր մանկապարտեզներում նորմայի համեմատ միջինում մոտ 2 անգամ ավել քանակներով են օգտագործվել, ընդ որում Կենտրոն վարչական շրջանի թիվ 200 և Աջափնյակի թիվ 108 մանկապարտեզներում օգտագործման ամենաբարձր քանակ-ներն են գրանցվել (պղինձը` 3 անգամ ավել թիվ 200-ում և 2,4 անգամ` թիվ 108-ում, քրոմը` 2,4 և 2,14 անգամ համապատասխանաբար)։
Ցինկի պարունակությունը ցածր է եղել ֆիզիոլոգիական նորմայից գրեթե բոլոր մանկապարտեզների սաների սննդում (19-46%-ով), բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի։
Մոլիբդենի և մանգանի քանակները սննդաբաժիններում բարձր են եղել նորմայի վերին սահմաններից։ Մասնավորապես, մոլիբդենի պարունակությունը միջինում գերազանցել է վերին սահմանը 8%-ով, իսկ մանգանը` 1,5-3 անգամով, ընդ որում երկու միկրոէլեմենտների ամենաբարձր քանակները գրանցվել են Կենտրոն վարչական շրջա-նում (մոլիբդենը` 47,7% -ով, մանգանը` մոտ 3 անգամ ավել նորմի վերին սահմանից)։
Անբարենպաստ են և խիստ մտահոգիչ սննդի միջոցով օրգանիզմ ներմուծվող յոդի և սելենի հետազոտության արդյունքները։ Յոդի դեֆիցիտը միջինում կազմում է 74%։ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզում այդ դեֆիցիտը կազմել է 50%, Աջափնյակի թիվ 108-ում` 70 %, իսկ մնացածներում` 80%։ Պետք է նշել, որ սննդում յոդի քանակների որոշման համար հաշվի չի առնվել յոդացված կերակրի աղի օգտագործումը։ Սելենի միջին պարունակությունը ցածր է ֆիզիոլոգիական նորմայից միջինում 30%-ով, իսկ արտահայտված դեֆիցիտ ունեցել են Արզականի (75%), Հրաշք պալատի (71,5%), Շենգավիթի թիվ 298 (61%) և Քանաքեռի թիվ 10 (42%) մանկապարտեզների սաների սննդաբաժինները։
Միևնույն ժամանակ երեխաների օրգանիզմի հանքային էլեմենտներով ապահովվա-ծությունը գնահատելու համար կատարվել է մազերի անալիզ, որի արդյունքում ստացված տվյալները վկայում են որոշ էլեմենտների դրական և բացասական կորելյացիայի մասին երեխաների մազերում և սննդում։ Այսպես, դրական կորելյացիոն կապ է գրանցվել կալիումի (r=0,5), երկաթի (r=0,57), յոդի (r=0,3), պղնձի (r=0,42), մանգանի (r=0,43) և կոբալտի (r=0,47) և բացասական կորելյացիա` ցինկ (r=- 0,1) և սելեն (r=-0,18) էլեմենտների դեպքում։
Այսպիսով, hաշվի առնելով կազմակերպված սնունդը մանկապարտեզում և սննդի ընդունումը տնային պայմաններում, նախադպրոցական երեխաների փաստացի սննդում հայտնաբերվել է որոշ մակրո- և միկրոնուտրիենտների դիսբալանս։ Հայտնաբերվել է կենդանական ծագման սպիտակուցի արտահայտված դեֆիցիտ, ճարպերի աննշան անբավարարություն։ Հանքային էլեմենտներից կալցիումի, ցինկի, սելենի, յոդի և կոբալտի դեֆիցիտի ֆոնի վրա նկատվել է նատրիումի, կալիումի, մագնեզիումի, պղնձի, քրոմի, մանգանի և մոլիբդենի նորմայից ավել քանակների ներմուծում սննդի միջոցով։ Ուսումնասիրված էլեմենտների պարունակությունը նորմերի համեմատ համեմատաբար ավելի բարվոք է Կենտրոն վարչական շրջանի թիվ 200, այնուհետև Աջափնյակի թիվ 108 մանկապարտեզների սաների սննդում, իսկ անբավարար քանակների պարունակությամբ առանձնացել են Շենգավիթի թիվ 298 մանկապարտեզի երեխաների օրաբաժինները։
Գրականություն
- Куваева И.Б., Ладодо К.С. Микроэкологические и иммунные нарушения у детей. Диети-ческая коррекция. АМН СССР, М.: Медицина, 1991.
- Кудрин А.В., Скальный А.В., Жаворонков А.А., Скальная М.Г., Громова О.А. Иммуно-фармокология микроэлементов. М., 2000.
- Нормы физиологических потребностей в энергии и пищевых веществах для различных групп населения Российской Федерации. Методические рекомендации. МР 2.3.1.2432 -08.
- Тутельян В.А., Спиричев В.Б., Шатнюк Л. Н. Коррекция микронутриентного дефицита-важнейший аспект здорового питания населения России. Вопросы питания, 1, 1999, с.3-11.
- Химический состав пищевых продуктов. Кн. 1,2: Справочные таблицы содержания основ-ных пищевых веществ и энергетической ценности пищевых продуктов. Под ред. И.М. Скурихина, М.Н. Волгарева. 2-е изд. Перераб. и доп., М.: Агропромиздат, 1987.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. բերանի խոռոչ, հիգիենա
Բերանի խոռոչի անբավարար հիգիենայի հանգամանքը գտնվում է բազմաֆունկցիոնալ կապի մեջ պարոդոնտի հիվանդությունների պատճառահետևանքային գործոնների համակարգում [17]...
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, սրտային և թոքային ամիլոիդոզ, ձևաբանություն
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կլինիկորեն արտահայտվում է պարբերական տենդի նոպաներով, որովայնամզի, թոքամզի, սինովիալ թաղանթների...
Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ
Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն