Ռազմիկ Աբրահամյան
Ռազմիկ Աբրահամյան
Մասնագիտությունը: մանկաբարձ-գինեկոլոգ Գիտական աստիճանը: բ.գ.դ. Կոչումը: պրոֆեսոր Երկիր: Հայաստան Քաղաք: Երևան Ծննդյան տարեթիվ: Հեռախոս: +374 10 34 18 83, +374 10 34 17 44 Ֆաքս: +374 10 39 89 39 Կայքի հասցե: https://med-practic.com/arm/233/my.organization.html |
Գրել նամակ Համալրել անձնական էջի ընտրյալ բժիշկների ցանկում |
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
1967 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի (ԵՊԲԻ) բուժական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:
1971-73 թթ. սովորել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում, պաշտպանել թեկնածուական թեզը, որից հետո շարունակել է գիտագործական աշխատանքը նույն ինստիտուտում` մինչև 1975:
1975թ. նշանակվել է հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ:
1988թ. նշանակվել է իր կողմից վերոհիշյալ բաժանմունքի° բազայի վրա հիմնադրած հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ, միաժամանակ համակարգելով հանրապետության շրջաններին մասնագիտական ծառայության տրամադրումը:Միևնույն ժամանակ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ` աշխատելով բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում,որպես ասիստենտ,ապա դոցենտ:
1990թ. մրցութային կարգով նա ընտրվում է ԵՊԲԻ նորաստեղծ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ:
Նույն թվին նա պաշտպանել է դոկտորական թեզը Ռուսաստանի Դաշնության ԲԳԱ Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտական կենտրոնում և ստացել է ԵՊԲԻ-ի պրոֆեսորի կոչում:
1992թ. հիմնադրել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) առողջապահության նախարարության (ԱՆ) մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը,ապա 1993թ. ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը, միաժամանակ ղեկավարելով Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնը,որտեղ սովորում և մասնագիտանում են տեղաբնակ և արտասահմանցի ուսանողներ:
2002թ. նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական`ծննդօգնության գծով և 1997թ.` ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ:
Ունի շուրջ 360 գիտական աշխատանք, որոնցից 90-ը տպագրվել են արտասահմանյան գիտական հանդեսներում, 5 դասագիրք, 9 ձեռնարկ, 3 մենագրություն, 8 գյուտ և հայտնագործություն: Ղեկավարել է 9 դոկտորական և 19 թեկնածուական ատենախոսություն: Նրա ջանքերով ստեղծվել են մի շարք գործնական և գիտական ծրագրեր արտասահմանյան գործընկերների հետ : Անդամ է բժշկական համալսարանի գիտական,ինչպես նաև ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված և մի շարք ամսագրերի խորհուրդների, արտերկրյա գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս է, ինչպես նաև մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների հանրապետական ասոցիացիայի նախագահն է:
Կազմակերպության անվանումը (Ստորաբաժանումը) |
Սկսած | Մինչև | Պաշտոնը |
ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ (.Ղեկավար կազմ) |
1988 | Առ այսօր | տնօրեն |
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, Մխ. Հերացու անվան (ԲԿ. Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2) |
1990 | Առ այսօր | ամբիոնի վարիչ |
Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիա (.Ղեկավար կազմ) |
1990 | Առ այսօր | նախագահ |